ՄտքերՆախագծեր07/21/2020 Ժորա Քոսակյան – «Հերոսներիս» ByԱրմեն Թադևոսյան Share Պի´նդ կացեք, տղե´րք, ձեր ցավը տանեմ Սահմանից հերոսի հոտ է գալիս, Ձեզնով ես այսօր այնքա՜ն հպարտ եմ Եվ այդ առիթը դուք եք ինձ տալիս: Լուրեր են հասնում արդեն Տավուշից, Առյուծ ու արծիվներ են դիրքում, Տղերքը քաջ են անգամ Չավուշից, Սա փաստ է, որ չունի հերքում: