
Անկարևոր մարդիկ երևի թե չկան.
Մեկը կարևոր է ծնողի համար,
Մյուսը` իրենից ծնվողի,
Մեկը կարևոր է սիրողի համար,
Մեկ ուրիշն էլ` անկեղծ սիրվողի,
Մեկը կարևորության պատճառ է դարձել,
Մյուսը` կարողության պայման,
Մեկն էլ՝ հազվադեպ պիտանի,
Բայց անհրաժեշտ մեկն է անպայման,
Մեկը բոլորին է հայտնի,
Մյուսը` անհայտ “մարգարե”,
Որ ի հայտ կգա աշխարհին,
Կսկսի իր միտքը դավանել,
Մեկը դերասան է թատրոնի,
Մեկ այլը` կյանքն է բեմ դարձրել,
Թե մեկին ծափեր են անհրաժեշտ,
Մյուսից ծափով չես կարող պրծնել…
Եվ, այո´, կարևոր են երկուսն էլ,
Երկուսն էլ օրինակ են մարդու.
Թե մեկը տեսականն է՝ ի ցույց,
Մյուսը` պրակտիկ է ցույց տալու…
Մարդի´կ, եղեք կարևոր՝
Ի շահ համայն մարդկության,
Եվ այնպե՜ս ապրեք ամեն օր,
Որ դառնաք առիթ հպարտության:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0