
Ես ուզում եմ, որ գետերը ափից առնեն կեղտն ու տանեն,
Եվ ոչ հենց բուն կեղտ ասվածը, այլ հոգևոր։
Թող, որ մարդիկ իրենց հոգին հաճախ մաքրեն
ու հավաքված աղբակույտը լցնեն հոսող գետը՝ տանի,
Ես ուզում եմ՝ մարդկանց սիրտը այնքան սիրով լցված լինի,
Որ մի գրամ չարությանն էլ տեղ չլինի։
Ես ուզում եմ՝ ողջ աշխարհում և ոչ մի զենք չկրակի։
Ես ուզում եմ՝ մեր երկիրը լինի միշտ տաք,
որ մեր երկրից ոչ մի երամ ու երամի ոչ մի անդամ
ձմեռելու տեղ չփնտրի, ուր մնաց թե հավերժական։
Ես ուզում եմ քամի դառնամ ու բարությունն առնեմ ուսիս,
Մտնեմ ամեն փողոց ու բակ և սողոսկեմ տներն ամեն։
Բաց մնացած լուսամուտից ինձ ներս գցեմ,
Կամ էլ ամեն բացվող դռան շրխկոցից առաջ ընկնեմ։
Հասնեմ մարդկանց բաց թևերին ու ներարկվեմ երակներում։
Ես ուզում եմ, բայց ինչ արած…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0