
– Նա թեթևություն զգաց Երամի մյուս անդամների պես ապրելու որոշումից։ Իմացության
մարտակառքին գամող շղթաները փշրվեցին, չի լինի պայքար, չի լինի և պարտություն։ Ինչ
հաճելի է դադարել մտածել և խավարում թռչել դեպի առափնյա կրակները։
– Նխոստումները կապանք են այն ճայերի համար, որոնց ճակատագիրը շարքային լինելն
է։ Նրանց համար, ովքեր ձգտում են գիտելիքների և արդեն մեկ անգամ հասել են
կատարելության, նման բաները նշանակություն չունեն։
– Այդ օրը նա ժամանակ չկորցրեց ուրիշ ճայերի հետ դատարկաբանելու համար, արևը վաղուց
մայր էր մտել, իսկ նա դեռ թռչում էր ու թռչում։ Նրան հաջողվեց մահվան օղակ կատարել,
դանդաղեցված տակառ, բազմապարույր տակառ, շրջված խցանահան, հակադարձ իմելման,
վիրաժ։
– Կյանքի իմաստը հասկանալ մեզ չի տրված, քանզի այն անիմանալի է, մեզ մի բան
է հայտնի, մենք նետված ենք այս աշխարհ, որպեսզի ուտենք և ողջ մնանք այնքան
ժամանակ, քանի դեռ մեր ուժերը կբավականացնեն։
– Հազար տարի է՝ մենք թափառում ենք ձկան գլուխ փնտրելով, բայց հիմա
վերջապես հայտնի է ինչու ենք ապրում՝ որպեսզի ճանաչենք, հայտնագործենք նորը, ազատ
լինենք։ Ինձ հնարավորություն տվեք, թույլ տվեք ցուցադրեմ, ինչ սովորել եմ…
– Ուզածդ տարածությունը ուզածդ պահին կարելի է թռչել, մնում է միայն ցանկանալ,— ասաց Տոհմավագը
– Նա խոսում էր շատ պարզ բաների մասին՝ որ ճայն իրավունք ունի թռչելու, որ նա իր բնույթով
ազատ է և ոչինչ չպետք է խանգարի նրան ազատ լինել՝ ոչ մի սովորույթ, նախապաշարմունք,
արգելք։
– Դու չպետք է սիրես թռչունների խելագար երամը։ Դու ամենևին էլ պարտավոր
չես չարիքին և ատելությանը սիրով հատուցել։ Դու պարտավոր ես մարզվել և այդ
թռչուններից յուրաքանչյուրի մեջ տեսնել իսկապես բարի ճային, ապա օգնես նրանց՝ իրենց
մեջ տեսնելու հենց նույն ճային։ Ահա թե որն է սերը։ Հետաքրքիր է, վերջապես ե՞րբ ես
հասկանալու այդ բանը։
– Մի հավատա աչքերիդ։ Նրանք միայն խոչընդոտներն են տեսնում։ Տեսնել՝
նշանակում է հասկանալ, ըմբռնիր այն, ինչ արդեն գիտես և կսովորես թռչել։