
Հոդվածը պատմում է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի մասին:
Կինոռեժիսորը ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 19-ին Գյումրիում, ապրել՝ Ստեփանակերտում, բնակվում՝ Երևանում:
Ռեժիսորը 2002-2007 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմի ռեժիսուրայի ֆակուլտետում:
1998-1999 թվականներին աշխատել է Ստեփանակերտի հեռուստատեսությունում ՝ որպես լուսային ձևավորող, ապա ՝ հեռուստահաղորդումների ռեժիսոր, 2003-2009 թվականներին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունում՝ որպես հեռուստաֆիլմերի և հեռուստահաղորդումների ռեժիսոր:
2013 թվականին Համաշխարհային հայկական կոնգրեսի Ռուսաստանի հայերի միության՝ «Լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքի» համահայկական մրցանակաբաշխության ժամանակ «Մեր սահմանը» վավերաֆիլմի սցենարի համար արժանացել է մրցանակի՝ որպես լավագույն սցենար:
Ջիվան Ավետիսյանը հանդիսանում է մի շարք գեղարվեստական ֆիլմերի հեղինակ, ինչպիսիք են «Թևանիկը», «Վերջին բնակիչը» և «Դրախտի դարպասը»։
«Թևանիկ» ֆիլմը ցուցադրվել է Հայաստանի մարզերում և քաղաքներում, ինչպես նաև աշխարհի 20 -ից ավելի երկրներում։
Ինչպես նաև, 2014 թվականին արժանացել է գլխավոր մրցանակի՝ «խաղարկային լավագույն լիամետրաժ ֆիլմ» «Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի» շրջանակներում։
Ֆիլմի գլխավոր հերոսները 14 տարեկան 3 պատանիներ են՝ Արամը, Աստղիկը, Թևանիկը, որոնք ֆիլմը բաժանում են 3 մասի։ Հերոսներն ու նրանց պատմությունները տարբեր են, բայց պատմությունը մեկն է՝ պատերազմը քանդում ու բաժանում է ընտանիքներ։
«Վերջին բնակիչը» ստեղծվել է 2016թ.-ին։ Ֆիլմը նկարահանվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա։
Ֆիլմը պատմում է գյուղի վերջին բնակչի մասին։ Գյուղը դատարկվել է արցախյան հակամարտությունից հետո։ Սակայն գլխավոր հերոսը չի կարող գյուղը լքել, քանի որ սպասում է դստեր վերադարձին, որը ջարդերից հետո հոգեբուժարանում է հայտնվել։
«Դրախտի դարպասը» Արցախյան պատերազմին նվիրված լիամետրաժ ֆիլմ է, որը ռեժիսորը նկարահանել է 2018 թվականին։
2014 թվականից Ջիվան Ավետիսյանը հանդիսանում է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի տնօրենը: