Ժենգյալով հացը «Նյու Յորք Թայմսում»

Հեղինակավոր «Նյու Յորք Թայմս»-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում բացվել է ժենգյալով հացի խանութ: Խանութն իր գործունեությունը սկսել է 2019 թվականի նոյեմբերին, իսկ հեղինակավոր լրատվականի էջերում է հայտնվել արդեն 2020 թվականի հունվարի 1-ին: Այս հացատունը չունի սննդային մենյու և միակ բանն, ինչ այստեղ հարցնելու են այցելուին՝ «քանի՞ հատ»-ն է:
«Նյու Յորք Թայմս»-ն ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է ժենգյալով հացի պատրաստման եղանակը: Պատմում է, որ Ռուզաննա Սայադյանը մի փոքրիկ՝ մանդարինի չափ խմորագնդիկը գրտնակով բացում ու լայնացնում է, ավելլացնում մոտ 10-20 տեսակի կանաչիներ ու մի շարք խոտաբույսեր: Սայադյանը մեկ օրվա ընթացքում պատրաստում է ավելի քան 100 ժենգյալով հաց: Պարբերականը նշում է նաև, որ մի շարք խոտաբույսեր և կանաչիներ, որոնք մտնում են հացի բաղադրատոմսի մեջ, աճում են միայն Լեռնային Ղարաբաղում, այդ իսկ պատճառով  հարկ է լինում դրանք փոխարինել տեղական կանաչիների տեսակներով:

Աղբյուր՝ Vnews.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ