Ժաննա – «Ապրել»

Ժամանակ առաջ վառ էին կյանքի գույները, պայծառ՝ շողու՜ն: Վառ գույների մեջ էր իր սիրտն ու հոգին, լույս էր կաթում աչքերից, ժպիտը այնքան պայծառ էր, որ դիմացինի հոգին վառ գույներով էր ներկում ,կարծես ձեռքին մի վրձին կար շուրջը ներկող արևագույն կամ անցորդի կյանքին վառ գույներ տվող ու հենց այդ պայծառ գույներովել լցրել էր իր հոգին ու այդ հոգու ողջ զորությամբ էլ նա սիրում էր իր ընտանիքը, ընկերներին, ու իր տունը ,սակայն կարճ ու բովանդակ՚ նա սիրում էր ամբողջություն դարձաձ աշխարհը այս։
Սիրում էր տիեզերքի ամենածայրից միչև օվկիանոսի հատակը հասնող սիրով….
Հավատում էր ամեն հրաշքի,վստահում անգամ անծանոթին ,տեսնում էր գույների մեջ անտեսանելին և լսում էր անգամ չլսելին…
Բայց դա միայն ժամանակ առաջ,հիմա մարդկանց օդից թեթև խոսքերի,դավաճանությունների ու «Սև Ստի» հետևանքով սեփական կյանքը ներկեց սևով,ձեռքից ներքև գցեց վրձինը,ժպիտը մռայվելվեց ու ներսում խավարն տիրեց,լուսավոր այդ աչքերը կուրացան դեպի բարին ու գեղեցիկը,հիմա տեսնում է սև գույնը ՝ ու միայն դրա մեջ թաթախված վատն ու գարշելին, իսկ լույսի փոխարեն ցավ է կաթում աչքերից։
Հոգին է խավարել, էլ ոչ կյանք է մնացել, ոչ էլ վրձինն է գունավոր ներկում…
Մինչ դարեր շարունակ փիլիսոփաներենն,գրողններն թղթին էին տալիս,իրենց մտքերն կյանքի գույների մասին,մինչ պարզաբանում ու տալիս էին պատասխան թե ինչն է կյանքին գույն տալիս ու հետո խլում, նա իր սեփական կյանքի՝ արևի հավիտյան խավարումով տվեց պատասխան.
«Մեր կյանքին, ինքներս ենք մեր ծնունդով գույն տալիս, մեր մանկությամբ գույները բաշխում և զարդարում ենք մեր հարազատների կյանքը,իսկ հետո,մեզ բաժին հասած «Սև Ստի» հեղինակները խառնում են բոլոր գույներն իրար ,ու գորշացնում մեր կյանքը,նվիրելով մեզ սևին»
Մի օր էլ գտան նրան, մի սև պատերով ներկված սենյակում’ պարանից կախված, ձեռքից հանեցին մի թուղթ վրան արտասուքոտ գրված .
«Կներես Պապ, առանց գույների դուստրդ կուրացավ»
Ու հենց իր մահով էլ, ներկեց կյանքն գորշով…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ