Newsflow

Top Menu

Main Menu

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ

Logo

Newsflow

  • Գլխավոր
  • Աշխարհ
    • Նորաձևություն
    • Ռազմական
    • Շոուբիզնես
    • Խոհանոց
    • Սպորտ
    • ՏՏ ոլորտ
  • Նախագծեր
    • Ճանաչիր ինձ
    • Ազատ խոսք
    • Գյուղից Գյուղ
    • Մտքեր
    • Գրքեր
    • Ճախրող երազանքներ
  • Կրթական
    • Գիտական
    • Առողջապահություն
    • Բնություն
    • Արվեստ
    • Իրավունք
    • Մշակույթ
  • Հետաքրքիր
    • Ժամանց
    • Խնամք
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
  • Զոզ Հովսեփյան – «Զարթուցիչ»

  • Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

  • Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

  • Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ չէր կորոնովիրուսի պատճառով

  • Լիանա Հակոբյան – «Աստղերը»

  • Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • Վրեժ Սարգսյան — «Գաղթ»

  • Գեղամ Բիջոյան — «Մենք սպանել ենք մեր ներսը։ Այն, ինչ անհրաժեշտ է»

  • Լիանա Գասպարյան — «Թողած հետքերով»

  • Արման Սարգսյան – «Պատերազմի օրերից»

Ճանաչիր ինձՆախագծեր
Գլխավոր›Նախագծեր›Ճանաչիր ինձ›Ճանաչիր ինձ – Սերգեյ Թորիկյան

Ճանաչիր ինձ – Սերգեյ Թորիկյան

Հեղինակ՝ Արմինե Դանիելյան
08/13/2020
2663
0
Share:

Ողջույն, ես Սերգեյ Թորիկյանն եմ, 19 տարեկան: Ավելի շուտ  կեղծանվան նման, առաջացավ Սյոգ անունը, որը մեծերի ասած Սերյոգ անվան ավելի կրճատ ձևն է: 

Սովորում եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնի երկրորդ կուրսում՝ Դավիթ Հակոբյանի արվեստանոցում: Թատերական ընդունվելուց առաջ սովորել եմ Գյումրու Ակադեմիական վարժարանում և դրանից առաջ փոխել 4 տարբեր դպրոցներ: Սկզբում կասկածներ կային Երևան տեղափոխվելու հետ կապված, մտածում էի չի հաջողվի, բայց ամեն ինչ շատ լավ ընթացավ, սպասելիքներս արդարացան, դեռ  մի բան էլ ավելին: 

Ես վերջին պահին եմ որոշել դերասանական ուղով գնալ, մինչ այդ լրիվ ուրիշ մտքեր էի  հաշվապահություն, տնտեսագիտություն, մաթեմատիկա: 

Շատ հաճախ մտքերս հանձնում եմ թղթին ու հետաքրքիր գործեր են ծնվում, կարելի է ասել՝ գրում եմ: Առաջին գործերս գրել եմ 12-13 տարեկանում, թեթև գործեր են, որոնք տատիկս մինչև հիմա իր մոտ պինդ-պինդ պահում է, դրանից  հետո երկար ժամանակ չեմ գրել: Ես ինչ թեմայով էլ որ գրում եմ, թեկուզ՝ սիրո, մտքերս, բառերս բերում են ու գրում եմ մտքով, ոչ սրտի թելադրանքով: Գրածներիցս ոչ մի բան իմ սրտից չէ, իմ կյանքից չէ, իմ ապրածը չէ:

Կարանտինի օրերին Նազենի Հովհաննիսյանը հետաքրքիր բան կազմակերպեց, ինստագրամի իր էջում՝ ուղիղ հեռարձակմամբ, ամեն ուրբաթ պոեզիայի երեկո էր: Եթերներից մեկի ժամանակ իմ բանաստեղծությունը մեկնաբանություններում տեղադրեցի, որը կարդաց Նազենի Հովհաննիսյանը ու շատ հավանեց, իր կողմից  առաջարկ ստացա հաջորդ ուղիղ եթերին որպես հյուր միանալու: Հանդիպեցինք, ես կարդացի իմ գրածը ու շատ հետաքրքիր բան ստացվեց, այս ամենն իհարկե ինձ ոգևորեց գրելու, բայց շատ չեմ գրում, իսկ եթե գրում եմ, լավ է ստացվում, ընկերներս ասում են, թե ես ո՞նց ես գրում:

Կարծում եմ ոգեշնչում պետք է ամեն ինչում: Ես, օրինակ, գրավածքներ ունեի, որոնք չէի հրապարակում մտածելով, որ լսարան չունեմ, ու դա ինձ չէր ոգեշնչում հետագա բաները գրելու, բայց, երբ քեզ խրախուսում են, գրածներիդ հավանություն են տալիս այնպիսի մարդիկ, ովքեր քիչ թե շատ արժեք ու ճաշակ են ներկայացնում, այդ արդեն ոգեշնչում է:


Ազատ ժամանակ սիրողական դաշնամուր եմ նվագում, լուսանկարում եմ, ֆիլմեր ու սերիալներ եմ շատ դիտում: Նախընտրում եմ անգլերենով դիտել, լեզվի իմացությունը զարգացնելու համար: «Գահերի խաղը» սերիալի մոլի երկրպագու եմ: Սիրելի ֆիլմերից կառանձնացնեմ չորսը՝ Քրիստաֆեր Նոլանի «Սկիզբը» և «Ինտերստելլար» ֆիլմերը, Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր»-ը և Գայ Ռիչիի «Ջենտլմեններ»-ը, որն ըստ իս ճաշակի գագաթնակետն էր՝ դերասանները, կոստյումի դիզայնը, մոնտաժը, երաժշտությունը, նայելուս առաջին վայրկյանից ասել եմ, որ այս կինոն իմ թոփի մեջ է մտնելու:

Ինչպես ասում են կինոն ջուրն է, թատրոնը՝ հացը, ու չես կարող որոշել որ մեկը, բայց ամեն դեպքում ես ավելի շատ սիրում եմ կինո, բախտս բերել է արդեն նկարահանման խոշոր պրոցեսի մասնակից եմ եղել, ու այդ ամենն ինձ շատ է դուր գալիս, բայց եթե թատրոն, ուրեմ Համազգային թատրոն, որովհետև Երևանի Համազգային թատրոնը ընտանիք է, ինչն ամենակարևորներից մեկն է:

Լուսանկարները Սերգեյ Թորիկյանի ինստագրամյան էջից

Ես Գյումրիից չեմ գնացել այն պատճառով, որ չեմ սիրում Գյումրին կամ այստեղ չէի կարող առաջ գնալ: Ես գնացի,  որովհետև հասկանում ենք Երևանում հնարավորություններն ավելի շատ են, ես Երևանով էլ չեմ սահմանափակվելու, հուսամ կստացվի արտերկրում և՛ ուսում շարունակել, և՛ կարիերա, և այդ ամենից հետո, երբ ես որոշակի մակարդակ ունենամ, ինձանից որոշակի բան ներկայացնեմ, այ այդ ժամանակ հաստատ ես ինչ- որ բան անելու եմ Գյումրիի համար: Ես չեմ փախել Գյումրիից, ես գնացել եմ զարգանալու ու դառնալու այն մարդը ում մասին երազում եմ՝ ով իր հայրենի քաղաքին կարող է օգուտ տալ, որ Գյումրին էլ դառնա Երևանի պես քաղաք, որ այդ քաղաքից չգնան իմ ուղին ընտրելու համար, միանգամից այստեղ կարողանան հասնել իրենց նպատակներին: Ես շատ նպատակներ ունեմ կապած այս քաղաքի հետ:

Իմ երազանքն է, որ մեռնելուցս առաջ հասկանամ, որ ես իրոք արել եմ այն ինչ պիտի անեի և՛ իմ, և՛ երկրի, և՛ հայրենիքի, և՛ աշխարհի համար, որ եղել եմ ճիշտ պահին ճիշտ տեղում և ավելի կարևոր տեղում ես չպիտի լինեի, օգուտ եմ տվել: Իմանամ, որ ճիշտ եմ ապրել: Եվ ի երջո իմանամ ինչ կա տիեզերքից դուրս, իմանամ ինչ է իրականում այս տիեզերքը, աշխարհն ինչպես է ստեղծվել: Ամեն  ինչ ուզում եմ իմանալ…

 

Նախորդ հոդվածը

Ճանաչիր ինձ – Հովհաննես Մազմանյան

Հաջորդ հոդվածը

Երիտասարդ մնալու մի քանի գաղտնիքներ….

Share:

Վերջին նորությունները Ավելին՝ հեղինակից

  • ՄտքերՆախագծեր

    Տաթև Սարգսյան – «Կերպարանքից բաժանողը 10 կամ 20 քայլ էր»

    09/19/2020
    Հեղինակ՝ Արմեն Թադևոսյան
  • ՄտքերՆախագծեր

    Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

    08/15/2020
    Հեղինակ՝ Լուսինե Դավթյան
  • Ազատ խոսքՆախագծեր

    Հայկ Մկրտչյան – «ՄԵՆՔ ԽԵՂՃ ՉԵՆՔ»

    04/24/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան
  • ՄտքերՆախագծեր

    Ամալի – «Օրը սպիտակ է․․․»

    08/05/2020
    Հեղինակ՝ Newsflow Support
  • Ազատ խոսքՄտքեր

    Սարգիս Հայենց -«Եռագույն»

    07/28/2020
    Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան
  • Ազատ խոսքՆախագծեր

    Մանե Մկրտչյան – «Երբ գնացիր»

    05/17/2020
    Հեղինակ՝ Ավո Ավետիսյան

Ձեզ կհետաքրքրի

  • Ազատ խոսքՆախագծեր

    Գագիկ Ծատինյան – «Հերիք է չարախոսեք ՀՀ կառավարությանը»

  • ՄտքերՆախագծեր

    Մարիամ Օհանյան (ՄԱր Իամ) – «Խաղ անձրևի հետ»

Գիրք

Book Cover: Ոսկե բզեզը - Էդգար Ալլան Պո

Ոսկե բզեզը - Էդգար Ալլան Պո

Լրահոս

  • 01/19/2021

    Զոզ Հովսեփյան – «Զարթուցիչ»

  • 01/15/2021

    Լիաննա Ստեփանյան-«Նվիրվում է հերոս Տիգրան Հարությունյանին»

  • 01/13/2021

    Լրացուցիչ գումարներ հատկացնելով գիտությանը կարելի է շատ արագ ստանալ հզոր պաշտպանական ներուժ / Արեգ Միքայելյան

  • 01/13/2021

    Աշխարհի ամենաէկզոտիկ փառատոններից մեկը այս տարի մարդաշատ չէր կորոնովիրուսի պատճառով

  • 01/10/2021

    Լիանա Հակոբյան – «Աստղերը»

  • 01/10/2021

    Ժենյա Եղիկյան – «Երեք բազում կետ»

  • 01/09/2021

    Վրեժ Սարգսյան — «Գաղթ»

  • 01/09/2021

    Գեղամ Բիջոյան — «Մենք սպանել ենք մեր ներսը։ Այն, ինչ անհրաժեշտ է»

  • 01/06/2021

    Լիանա Գասպարյան — «Թողած հետքերով»

  • 01/04/2021

    Արման Սարգսյան – «Պատերազմի օրերից»

  • 01/03/2021

    Ջուլետա Խաչատրյան. «Պարտավոր եմ ուժեղ լինել»

  • 01/03/2021

    Շուշանիկ Մելիքբեկյան – «Վիրավոր է հայրենիքս»

  • 12/31/2020

    Սյուզաննա Գասպարյան – «Անվերնագիր»

  • 12/31/2020

    Ամանորի անվանումները հայերենի բարբառներում

  • 12/31/2020

    Գեղամ Բիջոյան — «Նամակ մարտի դաշտից»


Կայքի հետ աշխատանք

Հետադարձ կապի, նյութ ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գիրք ուղարկելու համար սեղմեք այստեղ

Գովազդ պատվիրելու համար սեղմեք այստեղ

 

Գաղտնիության քաղաքականություն

«Cookie»

Վիճակագրություն

  • Գլխավոր
  • Աշխարհ
  • Նախագծեր
  • Կրթական
  • Հետաքրքիր
  • Հարցազրույց
  • Հետադարձ կապ
© 2019-2021 NEWSFLOW | Բոլոր իրավունքները պաշտպանված են | Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: | Մեջբերումներ անելիս հղումը newsflow.am-ին պարտադիր է: | Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց newsflow.am-ին հղման արգելվում է: | Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Մենք օգտագործում ենք «Cookie»-ներ, այցելությունները վերլուծելու և կայքի աշխատանքը բարելավելու համար:
Լավ Ավելին
Privacy & Cookies Policy

Privacy Overview

This website uses cookies to improve your experience while you navigate through the website. Out of these cookies, the cookies that are categorized as necessary are stored on your browser as they are essential for the working of basic functionalities of the website. We also use third-party cookies that help us analyze and understand how you use this website. These cookies will be stored in your browser only with your consent. You also have the option to opt-out of these cookies. But opting out of some of these cookies may have an effect on your browsing experience.
Necessary
Always Enabled

A platform for everyone