
NewsFlow.am կայքը ձեզ համար պատրաստել է հետաքրքիր հաղորդաշար, որի շրջանակներում պատմելու ենք Հայաստանի տարբեր համայնքների մասին հենց այնտեղից: Հաղորդաշարը կոչվում է «Ճամփորդ»: Առաջին հաղորդումը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի մասին է: Հետաքրքիր, բայց կոլորիտային քաղաք, վայր, որտեղ կարող ես հանգստանալ և վայելել հասարակ շփումն ու բնության նվերները: Այս յուրօրինակ քաղաքում էլ սկսեցինք մեր նոր հաղորդաշարը, որի շրջանակներում մենք հիացանք ու հիմա էլ կհիացնենք ձեզ:
Ի դեպ, ցանկանում ենք ներողություն խնդրել հաղորդման շրջանակներում թույլ տրված սխալի համար. Սուրբ Սարգիս եկեղեցին կառուցվել է Ուռումյանների կողմից։
Տեսանյութի նկարահանման համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում Մարալիկի մեր կամավորներին` Անուշին, Արշակին ու Մամիկոնին:
Ձեզ մաղթում ենք բարի դիտում: