
Երդվում եմ ես քեզ սիրել եմ, և գուցե թվա թե հիմա գժվել եմ, բայց ավաղ սառել եմ, չեմ տեսնում ու չեմ զգում ոչինչ: Ամբոխի մեջ այլևս դեմքեր չեմ տեսնում մշուշ է ու ընդհանրական, կարծես այլ աշխարհ ընկած լինեմ ոչ իրական, բայց կար մի ժամանակ, երբ ես իրոք երջանիկ էի ու դա քո կողքին էր,ես զգում էի վերածնունդն իմ ամեն օրվա: Երբ քո գրկում էի համրում էի ու լսում միայն շունչդ անվերջ…որքա՜ն բառեր կային քո թթվածնում, իսկ աչքերդ ` սև մարգարտե քարերի պես փայլում էին, երբ ժպտում էի ձեռքդ բռնած ու երդվում, որ միշտ կողքիդ եմ լինելու , և ես պահեցի իմ երդումս այո, այդ քոնն էր սուտ կամ գուցե և սուտ չէր , պարզապես քո երդումը «պիտանելիության ժամկետ» ուներ:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0