
Հեռավորությունը մահու չափ հզոր է և այն նույնպես կարող է սպանել։Կան հեռավորություններ,որ օգնում են։Օգնում են հասկանալ՝արդյո՞ք ունակ ես ապրել առանց քո սիրելիների,և միգուցե օգնում են բացահայտել,թե նրանցից ովքեր են իրոք արժանի քո սիրելին կոչվելու։Այդ դեպքում հեռավորությանը կարելի է ներել,և ավելին՝շնորհակալ լինել։Սակայն հեռավորությունը հաճախ լինում է նաև անցանկալի։Կյանքը հաշվի չի նստում մեզ հետ։Եվ հաճախ,հանգամանքների բերումով,հարազատ սրտերն իրարից հեռու են լինում։Եվ հաճախ են իրար հիշում և կարոտում։Հենց այդ պահից էլ նրանց հոգում իր տեղն է գտնում կարոտախտը,որ անբուժելի է։Եվ մենք ցանկանում ենք նրանց մեր կողքին տեսնել,խոսել,պատմել մեր ցավերը նրանց,որ նրանք էլ իրենց սփոփիչ խոսքերով մեղմեն ցավը։Սակայն ստիպված ենք լինում ուղղակի հուշերով ապրել։Եվ այդժամ այնքան բան է կոտրվում սրտիդ մեջ և հաճախ նույնիսկ արթնանում է մի չար զգացում,որ ստիպում է բոլորին մեղադրել քո մենակության համար։Դե հիմա ասացե՛ք ինձ,այդ դեպքում ես ինչպե՞ս ներեմ հեռավորությանը։Ես,որ ցանկանում եմ պատժել նրան, աշխարհի ամենախիստ ուսուցչի պես,ինձ հարազատներիցս հեռացնելու համար։Ես հեռավորությանը չեմ ներում,բայց դա էլ ինձ չի փրկում։
__
Լուսինե Ավանեսյան
Ճախրող երազանքներ