Ճախրող երազանքներ – Լիլի Ավագյան

Մենք դատապարտված ենք միշտ և ամեն անգամ առաջ շարժվելու ։
Կյանքում ուրիշ կերպ հնարավոր չէ , որովհետև առաջ շարժվողը թողնում է անցյալը, իսկ ով ոչինչ չի կարողանում մոռանալ, անցյալի ստվերները շարունակ հետապնդում են նրան։
Որովհետև միշտ պետք է բաց թողնել ամեն ինչ ու ամենքին՝ մնացողը միշտ էլ մնալու է, իսկ գնացողին կանգնեցնել հարկավոր չէ։
Որովհետև հեռանալու համար երբեք ուշ չէ, իսկ վերադառնալ գուցե էլ չհաջողվի։
Որովհետև ցանկացած քայլ անելուց առաջ պետք է մտածել, այլ ոչ թե մեղանչել, իսկ հետո «կեղծ» ապաշխարել։
Չեմ սիրում ,երբ ամենը ավարտվում է, ամենքին կորցնում են և միայն այդժամ հասկանում , որ սխալ են եղել , որ չափից ավելի են գերադասել իրենց ինքնասիրությունը, և անպատվաբեր են կարծել առաջինը ներողություն խնդրելը, զղջալը, մխիթարելը։
Որովհետև իրենք այսօր ապրում են, բայց ապրեցնողները չկան։
Որովհետև իրենք այսօր երջանիկ են, իսկ երջանկացնողները չկան։

Լիլիթ Ավագյան – «Կյանքի բանաձևը»

Ճախրող երազանքներ

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ