
Բառեր կան, որոնք մենք երբեք էլ ոչ ոքի չասացինք։
Խոսքեր կան, որոնք լռեցինք, բայց ամեն օր ապրեցրինք մեր ուղեղում, որովհետև կարծում էինք, որ խոսքն էլ ժամանակ ունի։
Հիմա, երբ կանգնել է ժամանակը, մենք ժամանակ չունենք խոսքերն ու բառերն ասելու, որովհետև հիմա ոչ մի բառ վիշտը թեթևացնել չի կարողանում։
Արագ երկարում է պատերզամի օրերը, բայց կանգնած է ժամանակը, որովհետև մենք մահացել ենք ժամանակի մեջ,
Որովհետև ժամանակը մեր մեջ սպանել է հազար կյանք։
Ժամանակին կարծում էինք, թե ամենաթանկն ու արժեքավորը լռությունն է,
Բայց այսօր լռությունը տանում է ամենաթանկ ու արժեքավոր մարդկանց։ Մենք հիմա պիտի՛ խոսենք ավելի շատ, քան երբևէ,
Որովհետև պատերազմի օրերին խոսքը միակ դեղամիջոցն է, և հենց ինքն է ոտքի կանգնեցնում, և հենց նրան են խրամատում կրկնում ու բաց թողնում կրակը, և հենց նրան հիշելով են պարտավորվում վերադառնալ։
Պատերզամի օրերին խոսքն ամենաուժեղ պարանն է, որ կապում է մարդկանց ավելի ամուր։
Խոսե՛ք, և լռեցրե՛ք աշխարհի լռությունը,
Որովհետև հիմա ունենք խոսքերի կարիքը,
Որոնք ժամանակին անարժեք էին,
Որոնք ժամանակին սպանելու հատկություն ունեին։
Ասեք բառեր, որոնք թույլ են, բայց գիտեն ուժ տալ, Որոնք գիտեն չթոռոմել ու հետ վերադառնալ։
Պատերազմը սովորեցրեց խոսել զգացածի մասին,
Զգալ՝ երբևէ չզգացածը,
Տալ՝ երբևէ չվերցրածը,
Չխնայել ոչինչ, անգամ սեփական կյանքը։
Պատերզամը սովորեցրեց հաղթել ներքին պատերազմներին, բայց չդադարել կռիվ տալ։
Պատերազմը սովորեցրեց կռիվ տալ ՝ հետ վերադառնալու համար, և անպայման վերադառնալ…
Անպայման վերադառնալ…
—
Գայուշ Ասոյան – «Խոսքերն ասելու ժամանակը»
Ճախրող երազանքներ