
Կրոնափիլիսոփայական համակարգերում ամենակարևոր հարցադրումներից մեկը կապված է ճակատագրի լինել, չլինելու հետ: Իսլամում ապագայի կանխորոշված լինելը հանդիսանում է հավատքի 6 հիմնասյուներից մեկը: Ըստ Իսլամի՝ ճակատագիրը ի սկզբանե գրված է Ալահի կողմից, և այն փոփոխման ենթակա չէ:
Այստեղ առաջանում է փոքրիկ հակասություն կապված այն հանգամանքի հետ, որ Իսլամում նաև առկա են տեղեկություններ դատաստանի օրվա մասին, որում մարդիկ պատասխան են տալիս, կամ պարգևատրվում են իրենց կատարած գործերի համար: Բայց մի՞թե արդար է, որ մարդը պատասխան տա այն արարքների համար, որոնք գրվել են իր համար, և որոնցից նա չէր կարող խուսափել:
Այս հարցադրմանը կրոնի ոլորտում պատասխանում են՝ աստված դուրս է մարդկային ընկալումներից: Էզոթերիկ ուսմունքները փոքր-ինչ այլ պատկերացում ունեն ճակատագրի մասին.
Գոյություն ունի՞ արդյոք ճակատագիր հարցին, մենք միանշանակ պատասխանում ենք՝ ԱՅՈ
կարող է՞ մարդը փոխել իր ճակատագիրը, մենք կրկին պատասխանում ենք՝ ԱՅՈ:
Ինչու և ինչպես:
Ճակատագիրը՝ որպես իրադրությունների բազմություն, որոնց միջով պետք է անցնի հոգին, գոյություն ունի: Բանն այն է, որ գոյություն ունի նաև ազատ կամքի դրսևորման իրավունքը: Կյանքը մեզ մշտապես կանգնեցնում է ընտրության առաջ: Մենք ընտրում ենք՝ ինչպես հարաբերվել մարդկանց հետ, ինչպես մտածել ինքներս մեր և մեր կյանքի մասին, ինչպես վարվել և այլն: Հետևաբար ճակատագիրը, որը դինամիկ փոփոխվող երևույթ է, սկսում է վերաձևավորվել մեր կատարած ընտրություններից:
Մենք կարող ենք խուսափել ամենադաժան իրադրությունից, և կարող ենք նաև վերացնել լավագույն պարգևը, որը մեզ համար նախատեսված էր: Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչ ընտրություն ենք կատարում յուրաքանչյուր անգամ, երբ կյանքը մեզ կանգնեցնում է ընտրության առաջ:
Աղբյուր՝ Facebook․com