
Ռիզոտո (նշանակում է «փոքր բրինձ»), Հյուսիսային Իտալիայում տարածված բրնձից պատրաստված ուտեստ։ Նրա մասին առաջինը հիշատակվել է միայն 19-րդ դարում։
Ունի պատրաստման տարբեր եղանակներ: Ներկայացնենք մեկը:
Բաղադրամասեր
- բրինձ – 1 բաժակ
- սպանախ – 1 կապ
- սպիտակ գինի – 1 բաժակ
- արգանակ – 1 բաժակ
- սոխ – 1 հատ
- սխտոր – 2 պճեղ
- ձիթայուղ 2 ճգ
- կարմիր, սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը
- Մանրացնել սոխն ու սխտորը, տապակել ձեթով:
- Ավելացնել բրինձը, հետո լցնել գինին և արգանակը:
- Երբ ջուրը համարյա ներծծվի, ավելացնել համեմունքներն ու կտրատած սպանախը:
- Կափարիչը ծածկել սրբիչով և մարմանդ կրակի վրա շոգեխաշել 15-20 րոպե:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0