Վրեժ Հակոբջանյան – «Իսկ ինչո՞ւ է դժվար ունեցածը գնահատել»

Մենք ապրում ենք ինչ որ մարդկանց նվիրվելու ու շատ սիրելու կարողությամբ, շնորհով կամ էլ պարտականությամբ։ Ապրում ենք ունեցածը չգնահատելու ու ուշադրություն չդարձնելու աննկատելի սովորությամբ։ Վազում ենք միշտ նրա հետևից, թողնելով ամենակարևորներին հետևում։ Ու սկսում ենք գնահատել, երբ այլևս չենք ունենում այն, ինչ ունեինք առաջ։ Ցավ ու ափսոսանքով ենք սկսում պատվել ու դառնում ենք ուրիշ մարդ, բայց ոչինչ փոխել չի ստացվում, իսկ ինչու՞ է դժվար ունեցածը գնահատելը, ինչու՞ է դժվար զգացմունքներս իրական արտահայտելը, ինչու՞ է դժվար մարդկանց կարևորությունը շեշտելը ու ուղղակի ասելը, որ սիրում ենք ու պաշտում ենք նրանց։ Մենք փախչում ենք ու անգամ ամաչում ենք մեր զգացածը արտահայտելուց, անգամ վախենում ենք, որ կլինենք չհասկացված ու կմնանաք չգնահատված։ Այո, ինչ ծիծաղելի է, չէ՞, վախենում ենք, որ սեփական զգացմունքները կստանան այնպիսի պատասխան, որը կկոտրի դրանք, որը արդեն ունենք մտքում պահած։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ