Բացահայտվել է iPhone 12-ի դիզայնը

Համացանցում հայտնվել են նոր iPhone շարքի մակետները, որոնք ընկերությունը կներկայացնի 2020-ի աշնանը: Նոր մոդելի լուսանկարները իր թվիթթերյան էջում տեղադրել է ինսայդեր Սոնի Դիքսոնը:

«Ահա iPhone–ի 12: 3 չափսի առաջին դասավորությունը (5,4 դյույմ, 6,1 դյույմ, 6,7 դյույմ): Հարթ եզրեր, 3 տեսախցիկ, ինչպես վերջին մոդելներում», – գրել է նա:

Ըստ Դիքսոնի, այս մոդելներն արդեն սկսել են օգտագործվել աքսեսուարների արտադրության մեջ: Սակայն նա նախազգուշացրեց, որ տեսախցիկների և այլ միացքերի դիրքը դեռ կարող է փոխվել:

Ինսայդեր Ջոն Փրոսերը ավելի վաղ հայտնել է, որ նոր iPhone-ներից միայն մի քանիսը կունենան եռակի տեսախցիկ: Նրա խոսքով՝ հաջորդ սերնդի iPhone մոդելների գինը կսկսվի 649 դոլարից:

Bloomberg և Wall Street Journal աղբյուրները հայտնել են, որ ընկերությունը նախատեսում է ներկայացնել չորս նոր սարք:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ