Ռոբերտ Մարկոսյան / Մեր խթանը մեկն է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանն ու ճանաչմանը

Համացանցում արդեն հասանելի, բավականին դրական արդյունքներ գրանցած AFScore հավելվածը հնարավորություն է տալիս ստանալ հայկական ֆուտբոլի մասին տեղեկատվություն և օգտատերերին տրամադրում է ճշգրիտ վիճակագրություն Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների վերաբերյալ։Հավելվածի մասին առավել մանրամասն ներկայացրեց AFScore ի հեղինակ և ստեղծող՝ Ռոբերտ Մարկոսյանը։

 

 

1)Ո՞րն էր խթանը ստեղծելու AFScore հավելվածը։

AFScore հավելվածը ստեղծելու խթանը մեկն է՝ նպաստել Հայկական ֆուտբոլի զարգացմանն ու ճանաչմանը։ Ստեղծել այնպիսի հավելված, որը կնպաստի դրան և կօգնի ֆուտբոլային հանրությանն ավելի տեղեկացված լինել Հայկական Ֆուտբոլից։

2)Ինչու՞ հենց AFScore (Մանրամասնե՛ք անվան պատմությունը)։

Շատ պարզ է ամեն ինչ. Armenian Football score։

3) Ինչպիսի՞ հասանելիություն ունի այն,ովքե՞ր կարող են օգտվել հավելվածից։

Հավելվածն այս պահին հասանելի է andorid (5.1 և բարձր) օպերացիոն համակարգով աշխատող սարքերի վրա։ I OS օգտատերերի համար հասանելի կլինի մոտակա ամիսներին, շատ հնարավոր է հենց հոկտեմբեր ամսվա ընթացքում։

4) Քանի՞ լեզվով է հասանելի հավելվածը։

Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։

5)Լինելով առաջին հայկական ֆուտբոլային հավելվածը,ինչպիսի՞ արձագանքներ ունեցավ այն։

Արձագանքները դրական են։
Հիմնականում բոլորը հաջողություն են մաղթում։ Ի դեպ կարող եք տեսնել արձագանքները, նաև Play Market-ում:

6)Հետագայում կա՞ն ծրագրեր կապված հավելվածի ընդլայման հետ, և որո՞նք են դրանք։

Այժմ մտածում ենք մեր առջև դրված խնդիրները, այն է լիարժեք առաջնությունների ներկայացումն իրականացնելու մասին։ Մտքեր կան զարգացման հետ կապված, բայց նախ պետք է առաջնային նպատակներն իրականացնել։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ