
Այժմ ձեզ ենք ներկայացնում հարցազրույց մեր կայքի ակտիվ մասնակիցներից մեկի` Անուշ Խաչատրյանի հետ:
– Անուշ ջան, սկսենք հարցազրույց։ Դե, կասե՞ս ինչպես է տրամադրությունը:
– Ես միշտ փորձում եմ լավատես լինել, միշտ լավի կողմ եմ բրդում ինձ:
– Շատ լավ է, ուրեմն այս օրերին ևս լավատես ե՞ք:
– Իհարկե… որքան անսպասելի խառնվել ենք իրար, այնպես էլ՝ հանդարտվելու ենք, ես դա զգում եմ:
– Իսկ ի՞նչն է օգնում լավատես լինել այս կորոնաիրավիճակում:
– Հարցը միայն վիրուսը չէ: Ես միշտ, ամեն իրավիճակում փորձում եմ ինձ իմ լավատեսությամբ առաջ մղել։ Եթե կորցնեմ այն՝ ես կմնամ տեղում:
– Իսկ ինչպե՞ս եք մտածում՝ հիմա մարդը ինչպես կարող է չմնալ տեղում, այլ քայլել կյանքին համընթաց:
– Ես չեմ կարող բոլորի անունից խոսել, յուրաքանչյուրն իր մոտիվացիան ունի, մղիչ ուժը։Իսկ առհասարակ, կարծում եմ ինքդ ես քեզ հաղթելու միջոցը, դա սեփական դժվարություններին «ինադ» ընկնելն է:
– Լավ հաջորդ հարցը՝ ազատ ժամանակն ինչպե՞ս եք անցկացնում ու ի՞նչ խորհուրդ կտաք ազատ ժամանակը օգտագործելու վերաբերյալ:
– Շաբլոն կհնչի, երբ ասեմ գիրք կարդալ, ես ինքս երբեմն ունեմ գրքի պահանջ, երբեմն էլ՝ ճիշտ հակառակը։ Ես հիմնականում աշխատում եմ ասմունքներիս վրա կամ խոհանոցում։ Խորհուրդ տալ չեմ սիրում անկեղծ ասած: Ամենքն իր նախասիրություններն ունի։
– Ի՞նչ գրքեր եք սիրում:
– Նախընտրում եմ բառարաններ կարդալ, բառապաշարի հարստացման համար, որպեսզի գրիս մեջ, ձեռագիրս որևէ հեղինակի չնմանվի։ Բայց կստեմ, երբ ասեմ չեմ կարդում: Վեպեր եմ նախընտրում:
– Սկսենք բլից հարցերը:
– Ահա:
– Տարվա ո՞ր եղանակն եք սիրում:
– Զարմանալի կլինի, բայց փոքր ժամանակ կարծում էի` տարին սկսվում է գարնան ծաղկունքի հետ։ Թերևս Գարունը:
– Չարե՞նց, Սևա՞կ, թե՞ Տերյան:
– Սիրում եմ հավասարություն՝ երեքն էլ…. առանձնացնել չեմ կարող:
– Ֆուտբո՞լ, թե՞ պար:
– Իհարկե պար… ֆուտբոլ չեմ սիրում:
– Գիշերով տուն եք գնում, ի՞նչը ձեզ ամենաշատը կվախեցնի:
– Մենությունս խախտող ինչ որ մեկի ներկայությունը:
– Մարդու ո՞ր տեսակն է առավել զզվելի:
– Չկողմնորոշվողը:
– Մարդկանց սովորեցնե՞լ տ հոդի բացակայության մասին,թե՞ ավելացնել տ հոդ:
– Չէ, թող մնա, անգրագետին հեշտ է տենց տարբերել:
– Ո՞ր գույնն եք սիրում:
– Դեղինը՝ մի տեսակ ինքնին լույս է:
– Ինչպե՞ս վերաբերվում ժամանակակից գրականությանը:
– Քանի որ ժամանակները փոխվում են, սիրում եմ և հին,ը և նորը ուսուննասիրել։Համեմատականորեն լավ լինի, թե վատ՝ մեր ներկան է:
– Ձեր ամենասիրելի վայրը ՀՀ-ում ու դրանից դուրս:
– Երկրից դուրս, միայն Ռոստով եմ եղել, հետաքրքիր էր բայց ոչ ԻՄԸ…. ՀՀ-ի տարածքում հիացած եմ Լոռու մարզի բնության գեղեցկությանբ
– «Մարդիկ մեզ հետաքրքիր են այնքան ժամանակ, քանի դեռ նրանց չենք ճանաչում…». այս մտքի բացատրությունը կասե՞ք:
– Հերքողներ շատ կան, բայց ես չեմ հավատում։Չկա բավարար ոչ մի հիմք։ Մեզ համար միշտ անսովորը լինում է սովորական, երբ արդեն հասանելի է դառնում։Պարզապես կան մարդիկ, ովքեր հոգնելուց հետո, նորից նույն մարդու/երևույթի մեջ փնտրում են նորը… միակ բացառությունն այդ է….
– Ի՞նչ կարծիք ունեք մեր կայքի մասին, ի՞նչն է քեզ գրավում ու վանում:
– Շռայլ հնարավորություն է ճանաչման… գրավիչ է այն որ սահմանափակուններ չկան, սիրում եմ ձեր բարի գործը:
– Շնորհակալություն հարցազրույցի համար:
– Ձեզ նույնպես:
Անուշ խաչատրյանի հոդվածները այստեղ: