Այսօր գրկախառնությունների միջազգային օրն է


Այսօր՝ հունվարի 21 -ին նշվում է գրկախառնությունների միջազգային օրը։ 

Ըստ տոնի ավանույթի՝ ընկերական գրկախառնվել կարելի է նույնիսկ անծանոթների հետ, այս օրը ամեն տարի կազմակերպվում են զանազան ֆլեշմոբեր։



Այն հիմնվել է ԱՄՆ-ում, 1986թվականին՝ Գրկախառնությունների միջազգային օր անվանումով, այնուհետև տարածվել է ամբողջ աշխարհում։ Տոնի ավանդույթի համաձայն, բարեկամաբար գրկախառնվել կարելի է նույնիսկ անծանոթ մարդու հետ։


National Hugging Day



Միջազգային դեկտեմբերյան տոնը ի հայտ է եկել 20-րդ դարի 70-ական թվականներին։ Այս տոնը հիմնականում նշվում էր արևմտաեվրոպական երիտասարդության և ուսանողական միջավայրում, բայց դրա առաջացման ճշգրիտ հանգամանքները հայտնի չեն։


Ըստ յուրահատուկ «հավատալիքի»՝ ընկերական գրկախառնության ժամանակ մարդիկ փոխանակվում են ներքին ջերմությամբ։



Գոյություն ունեն նաև գրկախառնության օգտակարության մասին «գիտական» հիմնավորումներ․ օրինակ՝ ընկերական հպումները բարձրացնում են իմունիտետը, խթանում են կենտրոնական նյարդային համակարգը, արյան մեջ բարձրացնում են հեմոգլոբինի, ինչպես նաև մեկ այլ հորմոնի՝ օքսիտոցինի մակարդակը։ Օքսիտոցինն առաջացնում է բարյացակամ տրամադրվածություն այլ մարդկանց նկատմամբ։


Հայաստանում տոնը այնքան էլ տարածված չէ, քանի որ մեր իրականությունում այն սխալ է ընկալվում հայրերի և եղբայրների կողմից։



Գրկեք անծանոթին, ընկերներին, ընտանիքի անդամներին, կատուներին, շունիկներին

ՄԻ՛ ԿՈՐՑՐՈւ ՊԱՀԸ, ԳՐԿԻ՛Ր ՈւՄ ՊԱՏԱՀԻ։


Ձեզ նույնպես կարող է դուր գալ