
Իսկ դուք ի՞նչ գիտեք հայտնի գրողների տարօրինակությունների մասին։
- Ուիլյամ Շեքսպիրը ծնվել և մահացել է նույն օրը, իհարկե, տարբեր տարիներին: Ծնվել է 1564 թվականի ապրիլի 23-ին և 52 տարի անց մահացել է հենց նույն օրը: Ճակատագրական զուգադիպություն:
- Նույն օրը Շեքսպիրի հետ մահացել է մեկ այլ մեծ գրող՝ Միգել դե Սերվանտեսը: «Դոն Կիխոտ»-ի հեղինակը կյանքից հեռացել է 1616 թվականի ապրիլի 23-ին:
- Բայրոնն ուներ իր սիրուհիների մազերի զարմանալի հավաքածու: Նա կանանց մասին այդ յուրօրինակ հուշերը խնամքով պահում էր ծրարների մեջ, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված էին մազերի տիրուհիների անունները: Բացի խոպոպներ պահելուց՝ Բայրոնը կենդանաբանական այգու մեծության հասնող տարածք ուներ, որտեղ պահում էր ձիեր, կապիկներ, թութակներ, կոկորդիլոսներ և այլ կենդանիներ:
- Դիքենսը չէր կարողանում աշխատել, եթե իր աշխատասենյակում գտնվող սեղաններն ու աթոռները «չկանգնեին» այնպես, ինչպես պետք է: Թե ինչպե՞ս… Միայն նա գիտեր: Ամեն անգամ աշխատելուց առաջ վերադասավորում էր աշխատասենյակի կահույքը:
- Օսկար Ուայլդը երբեք լուրջ չի ընդունել Դիքենսին և նրա գործերը: Չի զլացել ամեն հարմար առիթի այդ մասին բարձրաձայնել: Ընդհանրապես, Չարլզ Դիքենսի ժամանակակից քննադատներն անվերջ ակնարկում էին, որ նա երբեք չի մտնի բրիտանացի լավագույն գրողների շարքում:
- .Չարլզ Դիքենսին այնքան դուր չէին գալիս հուշարձաններն ու արձանները, որ խստիվ արգելել էր իր պատվին այսպիսի հարգանք ցուցաբերեն: Դիքենսի միակ բրոնզե արձանը տեղադրված է Ֆիլադելֆիայում, որը գրողի ընտանիքի կողմից մերժվել և անտեսվել է:
- Էռնեստ Հեմինգուեյը ոչ միայն ալկոհոլիկ է եղել, այլ նաև ուներ պեիրաֆոբիա՝ հանրության առաջ խոսելու, ելույթ ունենալու վախ: Վերապրել է 5 պատերազմ, 4 ավտոմոբիլային և 2 օդային վթար, մահացել է ինքնասպանության արդյունքում:
- Նույն Հեմինգուեյն ամբողջ ստեղծագործական կյանքի ընթացքում պնդում էր, որ ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունները հետևում են իրեն: Բայց ընկերները լուրջ չէին ընդունում այս համոզմունքը, սակայն տարիներ անց՝ գրողի մահից հետո գաղտնազերծված փաստաթղթերը հաստատեցին, որ իրոք այդպես է եղել:
- Մարկ Տվենը հայտնի գյուտարար Նիկոլա Տեսլայի մտերիմ ընկերն էր: Նա անսահման սիրում էր կենդանիներն՝ մասնավորապես կատուներ, և տանել չէր կարողանում երեխաներին: Հայտնի է նաև էր նա սկսել էր ծխել 7 տարեկանից և ծխում էր օրեկան 20-ից 40 սիգար: Հենց Մարկ Տվենին են պատկանում այս հայտնի տողերը, որոնք հիմա հնչում են բոլոր ծխողների կողմից՝«Ծխելը թողնելուց ավելի հեշտ բան չկա. ես գիտեմ դա, որովհետև հազար անգամ փորձել եմ»…
- Ագաթա Քրիստին տառապում էր դեսգրաֆիայով, այսինքն, նա գործնականում չէր կարողանում ձեռքով գրել: Նրա բոլոր հայտնի վեպերը թելադրված են…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0