
Քունը բնականոն ֆիզիոլոգիական գործընթաց է, որը բնորոշվում է արտաքին միջավայրի նկատմամբ ընդհանուր զգայունության թուլացմամբ և որոշ փուլերում նաև՝ ուղեղի գործունեության նվազմամբ։
- Քնի ժամանակ ստեղծվում են օրգանիզմի (հատկապես՝ կենտրոնական նյարդային համակարգի) աշխատունակությունը վերականգնելու համար ամենանպաստավոր պայմանները։
- Առանց բժշկական ուսումնասիրության հնարավոր չէ պարզել՝ քնա՞ծ է մարդը, թե՞ ոչ: Շատ հաճախ մարդիկ մի քանի վայրկյանով քնում են բաց աչքերով՝ առանց դա նկատելու: Եթե դուք գիշերը քուն եք մտնում 5 րոպեից քիչ ժամանակահատվածում, նշանակում է դուք քնի պակաս ունեք: Լավագույն սահմանը 12-15 րոպեն է, որը նշանակում է, որ բավականաչափ հոգնած եք քնելու համար, բայց առավոտյան արթնանալով՝ շատ հոգնած չեք լինի և կրկին քնելու ցանկություն չեք ունենա:
- Պարզվում է՝ մենք երազ տեսնում ենք ոչ միայն արագ քնի ժամանակ, այլև դանդաղ քնի ժամանակ, պարզապես չենք մտապահում դրանք:
- Ճապոնիայում բավականին նորմալ է համարվում աշխատավայրում քնելը։ Սա նշանակում է, որ աշխատակիցը չափազանց շատ է աշխատել կամ ուժասպառ է։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0