
Ամերիկացի մեծահարուստ բիզնեսմեն Բիլլ Գեյթսի անունը բոլորն են լսել: Հիմնականում նրա անունը ասոցացվում է իր կողմից հիմնադրված Microsoft ընկերության հետ: Մենք առանձնացրել ենք փաստեր, որոնք քչերը գիտեն միլիարդատեր և բարեգործ Բիլլ Գեյթսի մասին.
- Գեյթսի հայրը հայտնի իրավաբան էր, իսկ մայրը եղել է մի շարք ընկերություններում տնօրենների խորհրդի անդամ:
- Ծնողները ցանկանում էին, որ տղան դառնա իրավաբան, այդ պատճառով էլ Գեյթսը ընդունվում է Հարվարդի քոլեջ, սակայն հասկանալով, որ իրեն այլ հեռանկարներ են սպասվում, 1975-ին դուրս է մնում քոլեջից:
- Հարվարդից հեռանալուց 2 տարի անց Գեյթսը ձերբակալվում է ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում առանց վարորդական վկայականի վարելու և կարմիր լույսի ժամանակ վարելու համար:
- Գեյթսը 1994-ին 30.8 մլն դոլարով ձեռք է բերել Լեոնարդո դա Վինչիի ձեռագրերի մի հավաքածու, որը կոչվում է Codex Leicester:
- 1997 թվականից սկսած Գեյթսը երթևեկում է իր սեփական ինքնաթիռով:
- Բիլլը իր ապագա կնոջը՝ Մելինդային հանդիպել է աշխատանքի ժամանակ: Մելինդան աշխատում էր Microsoft ընկերության մարքեթինգի բաժնում: Զույգն ամուսնացել է 1994-ին և ունի 3 երեխա:
- Չնայած ահռելի կարողությանը, Գեյթսը որոշել է իր երեխաներից յուրաքանչյուրին ժառանգություն փոխանցել 10 մլն դոլար:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0