
Ավոկադոն վիտամիններով և հանքային նյութերով հարուստ միրգ է։ Շատ հետազոտություններ փաստում են առողջության վրա ավոկադոյի դրական ազդեցությունների մասին։ Ներկայացնենք մի քանի հետաքրքիր փաստեր այս զարմանահրաշ մրգի մասին։
- 100 գրամ ավոկադոն պարունակում է 160 կալորիա, 2 գրամ պրոտեին, 16 գրամ առողջ ճարպեր։ Ավոկադոն խոլեստերին չի պարունակում, հարուստ է բջջանյութով։
- Ավոկադոն հարուստ է կալիումով։ 100 գրամ ավոկադոն պարունակում է կալիումի օրական անհրաժեշտ պաշարի 14%-ը:
- Ավոկադոն հարուստ է նաև կարոտինոիդներով, մասնավորապես լյուտինով և զեաքսանտինով, որոնք չափազանց կարևոր են աչքերի առողջության համար։
- Որպեսզի հնարավոր լինի ավոկադոյի ծառ աճեցնել, անհրաժեշտ է, որ շրջակայքում լինի մեկ այլ ավոկադոյի ծառ։ Պտուղները ևս ծառի վրա զույգերով են աճում։ Պատահական չէ, որ ացտեկների մոտ ավոկադոն համարվել է սիրո խորհրդանիշ։
- Բացի նրանից, որ ավոկադոյով կարելի է սենդվիչներ և աղցաններ պատրաստել, բրազիլացիները այն օգտագործում են նաև պաղպաղակի վրա։
- Կարելի է ասել, որ ավոկադոն հասած է, եթե այն ծանր է իր տեսքի համեմատ և ունի մուգ գույն։
- Ավոկադոն հասնում է միայն ծառից քաղելուց հետո։
- Կա ավոկադոյի 1062 տեսակ, իսկ ավոկադոյի 1 ծառը տարվա ընթացքում կարող է տալ ընդհուպ մինչև 500 ավոկադո բերք։
- Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի՝ ամենածանր ավոկադոն կշռել է 2.5 կգ։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
1
Սիրելի
0
Վստահ չեմ
0