
Մթության մեջ փայլող կատուների աչքերը վատ համբավ են ձեռք բերել: Դարերի ընթացքում սև կատուները համարվել են չարիք բերողներ, իսկ այն համոզմունքը, որ կատվի աչքերը փայլում են իրենք իրենց, հասել է մինչև մեր օրեր: Սակայն պարզագույն փորձն ապացուցում է ճիշտ հակառակը:
Եթե կատվին գցեք առանց պատուհանների մի սենյակ. Ապա նրա աչքերը մթության մեջ այլևս չի փայլի: Կատվի աչքերի փայլը բացատրվում է նրանով, որ աչքերն արտացոլում են ընդամենը արտաքին աղբյուրի լույսը: Այդ պրոցեսը տեղի է ունենում հետևյալ կերպ. Երբ լույսը թափանցում է բիբից և ակնաթաղանթից ներս և հասնում լուսազգաց ցանցին, այն ամբողջությամբ չի կլանում և հետագայում լուսավոր ցանցով ետ է արտացոլվում, ինչն էլ օգնում է կենդանուն մթության մեջ լավ տեսնելու համար:
Ընդ որում աչքերի լուսարձակումը, որ կա կատուների ինչպես նաև գիշերային կյանք վարող նաև մարդու մոտ, եթե որևէ մեկի աչքերը լուսավորեք պայծառ բռնկվող լույսով:
Ահա թե ինչու է երբեմն լուսանկարների մեջ հանդիպում վառ կարմիր լույսով մարդկանց աչքեր: