Ինչպե՞ս վերադառնալ առօրյա կյանքին տոներից հետո


Որքան  էլ դժվար է հավատալ, բայց ամանորյա երկար արձակուրդները ոչ բոլորին են ուրախացնում։


Խնդիրը՝ 8-9-օրյա արձակուրդից հետո նախկին աշխատանքային ռիթմին վերադառնալն է։


Թե ինչպես կարելի է ավելի հեշտ ադապտացվել այս ամենին, արժե հետեւել մի քանի խորհուրդների։


Նախեւառաջ, արձակուրդային այդ 8-9 օրը պետք չէ նվիրել հեռուստացույց նայելուն։ Տոները առիթ չեն, որ մոռանաք ակտիվ կյանքի մասին։ Բանն այն է, որ երկար անգօրծությունը աշխատանքի գնալու հարցը դարձնում է սթրես օրգանիզմի համար՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական իմաստով։


Ավելի շատ քայլեք, ընկերների հետ սառցադաշտ գնացեք, կինո նայեք երեխաների հետ։ Իրական հանգիստը ոչ թե բազմոցին պառկած անցկացնելն է, այլ գործունեության ոլորտը փոխելը։


Ամանորյա տոներից հետո բողոքները ավելորդ քաշից ավելի շատ են, քան մինչեւ տոները։ Այդ պատճառով տոները լավ առիթ են, որ ձեզնով զբաղվեք, գրանցվեք ֆիթնեսի, լողավազան, մարզասրահ, լավ տարբերակ է նաեւ յոգան, պարերը։


Չի կարելի մոռանալ նաեւ ռեժիմի մասին, քանի որ մեծ է գայթակղությունը քնել ուշ եւ արթնանալ կեսօրին մոտ։ Ամանօրյա արձակուրդների կեսից արժե արդեն վերադառնալ սովորական ռեժիմի՝ շուտ քնել, շուտ արթնանալ։


Աշխատանքային առաջին օրվա նախորդ օրը կարելի է ընդունել ծովի աղով լոգանք, դիտել ձեր սիրելի ֆիլմը կամ մուլտֆիլմը եւ պառկել շուտ քնելու, չէ որ հաջորդ օրը վերադառնալու եք ձեր սիրելի աշխատանքին։ Ըստ էության ոչինչ չի փոխվել, ուղղակի ավարտվել են տոները

Ձեզ նույնպես կարող է դուր գալ