Ինչպես ստեղծվեց Nike-ը

 

Ամեն ինչ սկսվեց 1960 թվականին, երբ Nike-ի հիմնադիրները՝ Ֆիլ Նայթն ու Բիլ Բոուրմենը նկատեցին կոշիկների անորակությունը: Ֆիլ Նայթը վազորդ էր, իսկ Բիլ Բոուրմենը նրա մարզիչը, հետևաբար երկուսին էլ սկսում է անհանգստացնել այդ միտքը: Շուկայում գոյություն ունեցող ապրանքանիշերն աչքի էին ընկնում գնային բարձր աստիճանով, ինչը ոչ բոլորին էր հասանելի: Այդ էր պատճառը, որ Ֆիլ Նայթը որոշում է ստեղծել սեփական բիզնեսը՝ չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, սակայն ունենալով մեծ ցանկություն:Հանդիպելով դժվարությունների՝ հիմնադիրները որոշում են ընդլայնել իրենց բիզնեսի սահմանները՝ ստեղծելով վաֆլե ներբանով սպորտային կոշիկներ, որոնք դուր են գալիս ոչ միայն սովորական գնորդներին, այլև մարզիկներին:
1972 թվականին ընկերությունը հիմնում է գործարան շուրջ 250 աշխատակիցներով:

Nike անվանումը ընկերությունը վերցրել է Նիկա՝ հաղթանակի հունական աստվածուհու անունով:

Nike-ը հովանավորում է աշխարհի բազմաթիվ բարձրակարգ մարզիկներին և սպորտային թիմերին, օգտագործելով իր ճանաչված «Just Do It» կարգախոսը և Swoosh լոգոն:

Այսօր Nike-ն արտադրում է հագուստ ու կոշիկներ, բաճկոններ, գլխարկներ և այլ օգտակար իրեր՝ դառնալով սպորտային ապրանքներ արտադրող լավագույն ընկերություններից մեկը:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ