Ինչպե՞ս են պատժում մարդուն Աֆրիկյան Բամբեա ցեղում

Աֆրիկյան Բամբեա ցեղի մոտ մի հետաքրքիր սովորույթ կա: Նրանք համարում են, որ աշխարհ եկող յուրաքանչյուր մարդ լավն է, և յուրաքանչյուր մարդ սեր, երջանկություն, խաղաղություն և անվտանգություն է ցանկանում: Բայց երբեմն այդ արժեքները հետապնդելիս մարդը սխալ արարքներ է կատարում:


Դրա համար, երբ ցեղից որևէ մեկը վատ արարք է կատարում, նրան ցեղի մյուս անդամները բերում են բնակավայրի գլխավոր կենտրոն, ամբոխով շրջապատում են նրան և երկու օր շարունակ պարզապես հիշում են նրա կատարած բոլոր լավ արարքները և շնորհակալություն հայտնում:

Բամբեա ցեղը համարում է, որ այդ սխալները ազդանշան են և պետք է մարդուն օգնել:
Օգնել ոչ թե պատժելով, այլ միավորելով բոլորի ջանքերը, ընկածին բարձրացնել վեր,վերականգնել նրա իսկական բնույթը,որպեսզի նրան հիշեցնեն, թե ինքն իրականում ով է:

Սա լավագույն պատիժն է նրանց համար. ՕԳՆԵԼ ՄԱՐԴՈՒՆ…

Ձեզ նույնպես կարող է դուր գալ