
ԱՄՆ Տաֆտսի համալսարանի մասնագետները պարզել են որ լիկոպինի կարոտինոիդային պիգմենտը, որը պարունակվում է պոմիդորի մեջ, նվազեցնում է լյարդի ճարպակալման, քաղցկեղի եւ բորբոքման հավանականությունը։
Այս մասին հայտնում է MedicalXpress-ը։
Այսպես գիտափորձի ընթացքում նորածին մկներին ներարկել են կանցերոգեն, որը կարող է առաջացնել լյարդի քաղցկեղ։ Դրանից հետո նրանց կերակրել են ճարպով հագեցած սննդով։ Մկներին ապա բաժանել են երկու խմբի եւ շարունակել յուղոտ սնունդով կերակրել, սակայն մի խմբին հավելյալ պոմիդորով էլ են կերակրել։ Արդյունքում պարզվել է, որ լիկոպինը ավելացրել է օգտակար միրոֆլորայի քանակական կշիռը, որը իր հերթին նպաստել է, որպեսզի մի շարք բակտերիաների չափազանց մեծ աճը կանգնեցվի, որը եւ կանխել է բորբոքումների առաջացումը։ Ընդ որում, պոմիդորը շատ ավելի դրական է ազդել, որպեսզի նվազի լյարդի ճարպակալման եւ քաղցկեղով հիվանդացության հավանականությունը, քան անառողջ դիետան։
Ուշագրավ է այն, որ հատկապես դրական է ազդել տոմատի փոշին։ Սա բացատրվել է նրանով, որ պոմիդորը կամ տոմատի փոշին պարունակում են նաեւ այլ օգտակար նյութեր, ինչպիսիք են Е եւ С վիտամիններ, ֆոլատներ, հանքային նյութեր, ֆենոլային միացություններ եւ սննդային թելիկներ։