Ի՞նչ է կրիպտոարժույթը, և որտե՞ղ են ռիսկերը

Վերջին տարիներին կրիպտոարժույթի նկատմամբ բուռն քննարկումները շարունակվում են: Բազմաթիվ երկրներ արդեն թույլ են տվել դրանց օգտագործումը տարբեր ապրանքների գնման և ծառայությունների մատուցման համար:

Կրակին յուղ է ավելացնում նաև այն հաղորդումը, որ 2017 թվականի օգոստոսի 1-ից առավել գրավիչ կրիպտոարժույթը` բիթքոինը, բաժանվել է դասական բիթքոինի  (BTC) և Bitcoin Cash-ի (BCC): Նոր բիթքոիններին աջակցել են որոշ մայներներ (մասնագիտացված համակարգիչներ, որոնք ապահովում են բիթքոինների ցանցի անվտանգությունը, հաստատում են վճարումները և թողարկում թվային նոր դրամներ), որոնք մասնակիորեն վերակազավորվել են BCC ստանալու, ինչպես նաև տարադրամի փոխանակման և դրամապանակների մշակողների ուղղությամբ, որոնք օգտատերերին հնարավորություն են ընձեռել գնել, պահել և վճարումներ կատարել նոր արժույթով:

 

Սկզբում պարզենք, թե ինչ է իրենից ներկայացնում կրիպտոարժույթը

Կրիպտոարժույթը վճարային միջոց է, որի հաշվառումն ապակենտրոնացված է և իրենից ներկայացնում է գաղտնագրված տեղեկություն, որը հնարավոր չէ կրկնօրինակել (դրա համար էլ դրա անվան մեջ օգտագործվում է «կրիպտո» տերմինատարրը):

 

Աշխարհի առաջին կրիպտոարժույթն ընդունված է համարել Bitcoin-ը, իսկ դրա ստեղծողը Սատոսի Նակամոտոն է, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե ով է թաքնված այս կեղծանվան տակ` հնարավոր է, որ դա մեկ մարդ չէ, այլ ծրագրավորողների խումբ:

Այսօր բիթքոինը հսկայական բիզնես է` շրջանառության մեջ գտնվող դրամների համախառն արժեքը հասնում է 40 մլրդ դոլարի: Օրական կատարվում է մոտ 300 հազար կանխիկացում` 1,5 մլրդ դոլարի ընդհանուր առևտրաշրջանառությամբ: Բացի այդ, բիթքոինը դարձել է տարբեր տեսակի ծառայություններ առաջարկող ստարտափերի գլոբալ պլատֆորմ, որոնց թվում է` արժույթով առևտուրը, բորսայական տվյալների տրամադրումը և բիթքոին-բանկոմատների սպասարկում:

Որտե՞ղ պահել կրիպտոարժույթը

Կրիպտոարժույթը պահվում է հատուկ ստեղծած էլեկտրոնային դրամապանակներում: Կրիպտոարժույթ ստանալու ընթացքը կոչվում է մայնինգ: Ցանկացած մարդ կարող է սկսել որոնել կրիպտոարժույթ, դրա համար անհրաժեշտ է համակարգչի վրա հատուկ ծրագրային ապահովում տեղադրել: Ձեր համակարգիչը կմիանա մաթեմատիկական խնդիրներ լուծելու գլոբալ համակարգին, ինչի արդյունք կդառնա կրիպտոարժույթի ստեղծումը: Յուրաքանչյուր մասնակից ստանում է իր բաժնեմասը խնդիրների լուծման համար: Միաժամանակ, արդեն վաղուց անցել է այն ժամանակահատվածը, երբ տանը նստած կարելի է հսկայական դրամական վարձատրություններ ստանալ նվազագույն ծախսերի դեպքում: Այժմ նորեկը պետք է մրցի «կրիպտոարժութային հսկայական ֆերմաների հետ», որոնց բաժին է հացնում ստացված  արժույթի հսկայական մասը:

Արժույթի ստացման մեկ այլ եղանակ էլ դրա գնումն է մասնագիտացված էլեկտրոնային բորսաներում: Դա պակաս ջանքեր կպահանջի և ըստ էության, այդ գործառնությունը նման է արժույթի սովորական փոխանակման:

Իսկ պետք է, արդյո՞ք, կրիպտոարժույթը

Ինչպես արդեն վերը նշվեց, էլեկտրոնային արժույթի միջոցով որոշ երկրներում կարելի է ապրանքներ և ծառայություններ ձեռք բերել: Սակայն, ձեռք բերման հիմնական նպատակը արտադրանքի վերավաճառքն է էլեկտրոնային բորսաներում ՝ իրական փողի դիմաց: Իսկ կրիպտոարժույթ գնում են վերավաճառքի նպատակով և փոխարժեքի տարբերության հաշվին շահույթ ստանալու համար:

Բանն այն, որ հիմնական կրիպտոարժույթի փոխարժեքը մշտապես աճում է: Ամենաթանկն ու տարածվածը Bitcoin-ն է: Այսպես, 2017 թ-ի հուլիսի 13-ին 1 բիթքոինի գինը հասել է 3041 դոլարի մակարդակին:

Միաժամանակ մինչև օգոստոսի 1-ի` բաժանման օրը, Bitcoin-ն արժեր 2,900 դոլարից քիչ պակաս: Արժույթի (Bitcoin Cash (BCC) թողարկման առաջին օրը 1 սովորական բիթքոինն  և նոր բիթքոինի համար միասին կարելի էր ստանալ 3000 դոլարից մի փոքր ավելի:

Եվ ո՞րն  է ռիսկը 

Ստեղծված դրամապանակների պահպանման երաշխիքի բացակայությունը` կարգավորող մեխանիզմների բացակայության պատճառով: Դրամապանակի տվյալների կորստի դեպքում ձեր միջոցները, ամենայն հավանականությամբ, կկորեն ընդմիշտ: Հնարավոր է նաև դրամապանակի կորուստ՝ խարդախների գործունեության և այլ հանցավոր տարրերի գործողությունների պատճառով:

 

Մեկ այլ վտանգ է էլեկտրոնային արժույթների փոխարժեքի անկայունությունը: Տատանումները կարող են հասնել տասնյակ տոկոսի, այդ դեպքում ձեր խնայողությունները մեկ ակնթարթում կարժեզրկվեն: Ինչպես նաև խուճապի ենթարկվող անփորձ խաղացողները հաճախ անշահավետ գործարքներ են կնքում և կորցնում գումարները:

Բացի այդ, պետք չէ բացառել նաև պետական մարմինների միջամտության գործոնը: Ներկայում պետությունների մեծ մասը կրիպտոարժույթների նկատմամբ բավականին հանդուրժող վերաբերմունք ունեն, սակայն բացառված չէ, որ մոտ ապագայում նրանք քայլեր կձեռնարկեն այդ ոլորտը կարգավորելու ուղղությամբ, ինչը կարող է բացասաբար ազդել շարքային քաղաքացիների վրա:

Ի՞նչ է այս մասին մտածում Հայաստանի ԿԲ-ն

Հայաստանի Կենտրոնական բանկը կոչ է անում քաղաքացիներին ձեռնպահ մնալ վիրտուալ արժույթների օգտագործումից՝ նախքան համապատասխան կարգավորումների ներդրումը:

Ընդհանուր առմամբ, վիրտուալ արժույթները, այդ թվում, բիթքոինը Հայաստանի տարածքում օրենքով էլեկտրոնային փող չեն համարվում:

Այս առումով է, որ կարգավորիչը կոչ է անում զերծ մնալ դրանք կիրառելուց, հաշվի առնելով այն փաստը, որ տվյալ պահին միջազգային պրակտիկայում չկա հստակ մոտեցում այս հարցի վերաբերյալ, «Նովոստի-Արմենիա» գործակալության ասել են ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչությունում:

ՀՀ Կենտրոնական բանը մատնանշում է այդ արժույթի թողարկման և շրջանառության ընդհանուր քարտեզի կազմման անհրաժեշտությունը, ինչպես նաև  այդ փողերի սպառողների շահերի պաշտպանության հարցերի հստակեցումը:

 

Աղբյուր՝ newsarmenia.am

Ձեզ նույնպես կարող է դուր գալ