Իմաստուն դասեր Կառլսոնից

Կարլսոնը շվեդ գրական հայտնի հերոս է, ով ապրում է Ստոկհոլմում՝ բազմաբնակարան շենքի տանիքում, որտեղ ապրել է հեղինակը՝ Աստրիդ Լինդգրենը։

Առաջարկում ենք հիշել Կարլսոնի մտքերը, որոնք այնքան դիպուկ են ու նույնիսկ խորիմաստ։

  • Եթե մարդիկ իմանային, թե որքան հաճելի է տանիքների վրայով քայլելը, նրանք վաղուց կդադարեին քայլել փողոցներով։
  • Ընկերներին պետք է ասել հաճելի ու ոգևորող խոսքեր յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ։
  • Քեզ ոչինչ չեն կարող անել միայն նրա համար, որ դու՝ դու ես։
  • Պետք է կարողանալ պաշտպանել ինքնդ քեզ․ ես սիրում եմ կարգապահություն, այն ինչ իմն է, ուրեմն իմն է։
  • Այն մարդիկ, ովքեր գոնե մի կաթիլ խիղճ ունեն, միշտ նստում են բանալու կողպեքի անցքի կամ դռան դիտանցքի մոտ, որպեսզի լավ երևան։
  • Ինձ ոչինչ պետք չէ, բացի հսկայական տորթից, մի քանի արկղ թխվածքաբլիթներից, շոկոլադե սարերից ու կոնֆետներից։
  •  Ուժերի ծաղկում լինում է յուրաքանչյուր տարիքում։
  • Ես վաղուց եմ նկատել․ որքան կերակուրը համեղ չէ, այնքան օգտակար է։
  • Ինչո՞ւ են բոլոր վիտամինները պարունակվում միայն այն կերակուրների մեջ, որոնք համեղ չեն։
  • Տանիքից աստղերն ավելի լավ են երևում, քան պատուհանից։ Զարմանալի է, թե ինչու է  այդքան քիչ մարդ ապրում տանիքում։
  • Եթե ունես լավ ընկեր, բաց մի թող նրան։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ