
Պաղպաղակ բանանով և դարչինով
Բաղադրիչներ
- կաթ – 500մլ
- բանան – 2հատ
- սերուցք – 500մլ
- խտացրած կաթ – 1 բանկա
- վանիլային շաքարավազ
- ընկույզ – 1 բուռ
- շաքարավազ – 2 ճ/գ
- դարչին – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
- Բանանը դարձնել խյուս։
- Խառնել բոլոր բաղադրիչները բացի ընկույզից, հարել մինչև դառնա միատարր զանգված։
- Դնել սառցարանը 6 ժամով, ժամը մեկ խառնել։
- Ընկույզը թրջել ջրով, թաթախել շաքարավազի մեջ, դնել վառարանը մինչև շաքարավազը հալվի։
- Մատուցել պաղպաղակը` զարդարելով ընկույզով և կարամելով։