
Պաղպաղակը կաթի, սերուցքի, շաքարավազի և երբեմն այլ բաղադրիչների խառնուրդ է, որը սառեցվում է՝ կիրառելով հատուկ տեխնոլոգիա: Ասում են՝ պաղպաղակները, որոնք այսօր վայելում ենք, ի հայտ են եկել 17-րդ դարում Իտալիայում:
Եվրոպայում հասարակությանը պաղպաղակ մատուցելու առաջին վայրերից մեկը Ֆրանսիայում գտնվող «Café Procope» – ն էր, որը սկսեց այն մատուցել 18-րդ դարի վերջին: Պաղպաղակը պատրաստված էր կաթի, սերուցքի, կարագի և ձվի համադրությունից:
Պաղպաղակը հայտնի դարձավ ամբողջ աշխարհում 20-րդ դարի երկրորդ կեսին, երբ հայտնաբերվեցին այն սառը վիճակում պահելու էժան տարբերակներ:
Ստորև ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր պաղպաղակի մասին.
1. Ամենաշատ պաղպաղակի գնդիկներ ունեցող կոնը, պատրաստվել է 2015 թվականին Դիմիտրի Պանչիերայի կողմից (Իտալիա): Այն պարունակում էր պաղպաղակի 121 գնդիկ:
2.Աշխարհում պաղպաղակի ամենամեծ կոնի երկարությունը կազմել է 3.08 մետր: Այն ստեղծվել է 2015 թվականին Նորվեգիայում:
3. Պաղպաղակի ամենամեծ գնդիկը կշռել է 1365 կգ 312.93 գ
4.Ամենթանկ պաղպաղակը արժեցել է 25000 դոլար, որը մատուցվել է Նյու Յորքի ռեստորաններից մեկում
5. Հուլիսը համարվում է պաղպաղակի ամիս, ԱՄՆ~ում պաղպաղակի ազգային օրը նշում են հուլիսի երրորդ կիրակի օրը