
Huawei-ը ներկայացրել է 2499 եվրո արժողությամբ Mate Xs նոր սմարթֆոնը
Huawei ընկերությունը Բարսելոնայում ներկայացրել է ճկվող էկրանով Mate Xs նոր սմարթֆոնը, որը 2019թ. թողարկված Mate 30 հեռախոսի նոր մոդելն է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նոր սմարթֆոնը կարժենա 2499 եվրո: Ընկերության ներկայացուցիչ Ռիչարդ Յուն հայտնել է, որ նյութը, որից պատրաստվել է հեռախոսի էկրանը, երեք անգամ թանկ է ոսկուց, այդ պատճառով էլ հեռախոսն այդքան թանկ արժե:
Mate Xs-ը 85%-ով կարելի է լիցքավորել ընդամենը 30 վայրկյանում, իսկ այն ամբողջությամբ լիցքավորվում է նախորդ մոդելից 2.3 անգամ ավելի արագ: Սմարթֆոնը նաև անլար լիցքավորման հնարավորություն ունի:
Սմարթֆոնի հիշողությունը 512 GB է, այն վաճառքում կհայտնվի մարտին:
Աղբյուր՝ Արմենպրես
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0