Հռիփսիմե Դանիելյան – «Երազից արթուն»

Երազս կիսատ թողած արթնացա,
Վախեցա քեզ այնտեղ կորցնելուց,
Հասկանում ես, ես երազից փախա
Հեռացա ,որ չվախենամ երազելուց։
Քեզ կորցնելու `մտքից խենթացած,
Վախեցա,
Հրաժարվեցի երազելուց,
Բավ էր ինձ արդի կյանքը խլացա՛ծ,
Ցավը, հոգումս մնաց հեկեկալուց ։
Մտքերս դեռ ցիրուցան ու ցնորված,
Նա էլ վախեցած քեզ գիրկն առնելուց,
Վեր կացավ ինձ հետ քի՛չ զայրացած,
Ուզեց զերծ մնալ` կրկին հեռանալուց։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ