
Հռիփսիմե Սիմոնյան – «Սև խալաթով բժիշկը»
Մի փոքրիկ գյուղում ապրում է Բժիշկը: Ըը…անուն չհարցնեք, բայց կարող եմ ասել, որ տպավորություններս այս մարդու մասին շատ դրական են և միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ ցնցված եմ: Կարելի է արդյոք բոլորի հանդեպ լինել այդպես ջերմ, բարի ու հոգատար, այն աստիճան, որ անգամ զրկում է իրեն բոլոր տեսակի զվարճանքներից ու ամբողջությամբ նվիրվել մարդկանց, ովքեր ունեն նրա կարիքը: Նվիրվում է անմնացորդ. Թեպետ չգիտեմ. Գուցե ես ել նույն կերպ վարվեի:
Ապրում է Քրոջ հետ, նույն հարկի տակ: Հարաբերություններն այնքան էլ լավ չէին, միմյանց նկատմամբ կարծես թշնամանքով լցված լինեին: Նա շարունակ գորգոռում էր, անընդհատ փնթփնթում, մեծ աղմուկ բարձրացնում: Կյանքը նեղ անանցանելի ճանապարհներից էլ ամենաբարդն է, իսկ քույրը իր անիմաստ վիճելով այն բարդացնում է: Վիճում էր, որովհետև եղբայրը օրերով տուն չէր գալիս, այլ օր ու գիշեր խնամում էր հիվանդներին: Չնայած բոլոր մեղադրանքներին, եղբայրը փորձում էր հասկանալ Քրոջը, որ մենակ հեշտ չէ ամբողջ օրը տանը փակված մնալը… անգամ սոսկալի է. նա շատ է սիրում Քրոջն ու անպատճառ հոգ տանում նրա մասին:
Ծանր ժամանակներ են: Տիրում է անտանելի սովն ու համաճարակը: Մարդիկ մահանում են մեկը մյուսի հետևից: Բժիշկն արդեն սարսափում էր ականատես լինելով նման իրավիճակի, բայց ոչ մի վայրկյան հույսը չէր կորցնում, որ մի օր համաճարակը կնահանջի: Իսկ նա ամեն հնարավոր բան անում է, որպեսզի արդյունքի հասնի: Հանդիպումներ է նշանակում Պրոֆեսորի հետ, որ քննարկեն հետագա գործողությունները: Կատարում են հետազոտություններ, որ մի ելք գտնվի կանխելու համաճարակը: Բայց ջանքերն իզուր էին: Ստիպված այնպես է անում, որ գոնե երկարացնի հիվանդների կյանքը:
Մի անգամ Բժիշկն իր հերթական հետազոտությունների ժամանակ ինչ – որ բան է կանխազգում և անմիջապես վազում է համալսարան Պրոֆեսորի մոտ: Պրոֆեսորը հերթական մասնագետների ժողով էր կազմակերպել, վարակի տարածումը կանխելու նպատակով: Մինչ նա կհասներ համալսարան, Պրոֆեսորի ինքնազգացողությունը կտրուկ վատանում է իր ելույթի ժամանակ: Բժիշկը հասավ ու փորձեց օգնություն ցույց տալ Պրոֆեսորին, իսկ նա ժպտում ու փորձում էր իր վերջին խորհուրդները տալ Բժշկին: Հետո խնդրում, որ իր համար Տերունական Աղոթքն ասի: Բժիշկն անշուշտ կատարում է իր այդքան սիրելի Պրոֆեսորի խնդրանքն ու սկսում աչքերը վեր հառած աղոթել…. դեռ չավարտած, աղոթքը բերանին Պրոֆեսորը շունչը փչում է հենց իր իսկ լսարանում: Բժիշկը հուսահատ բռնում է տուն դարձի ճանապարհը: Հասնում է տուն ու որոշում մի փոքր հանգստանալ, որովհետև ծանր օր էր ունեցել:
Բացվող լույսի հետ, առանց նախաճաշելու շտապում է կրկին հիվանդներին խնամելու:
Հիմա կհարցնեք. «Այսպես ազատ տեղաշարժ մեր օրերում չի թույլատրվում բժիշկներին, ինչպես է, որ այս դեպքում չի սահմանափակվում Հերոսի քայլերը»:
Պատասխանեմ. ելք չկար: Արդյունք չէր ստանում հետազոտություններից և արդեն այնքան էր վերահսկողությունից դուրս եկել, որ այլևս իմաստ չկար օրերով մնալ հիվանդանոցում: Վարակն ամենուր էր: Հե~յ, բայց կյանքը շարունակվում է:
Լավ շարունակեմ… երբ հասնում է հիվանդանոց արագ հայտնում են մի Կնոջ մասին, ով հղի էր և ծննդաբերել է միայնակ, հետո երեխային թողել էր եկեղեցու շեմին ու հեռացել: Տարածքում գտնվող մի մարդ նկատում է անօգնական Կնոջը և հիվանդանոց ուղեկցում: Նա այնտեղ մնաց երկու օր, Բժիշկը չգիտեր թե ինչ պատճառով է Կինը հիվանդանոց տեղափոխվել: Բավականաչափ գումար չուներ հիվանդանոցում լիարժեք բուժում ստանալու համար, այդ իսկ պատճառով առաջարկեց տեղափոխվել իր տուն: Սիրով համաձայնվում է…
Կնոջ համար մի առանձին սենյակ է հատկացնում, տեղավորում, հետո նստում կողքին ու պատմում սենյակի մասին, որ այդ սենյակը ժամանակին իր եղբոր ննջարանն է եղել և այլն:
Եվ հանկարծ Բժիշկը արյան հետքեր է նկատում Կնոջ մոտ և գլխի ընկնում որ նա ծննդաբերել է: Կինը կրկին արյունահոսում էր, և անմիջապես միջոցներ է ձեռնարկում արյունահոսությունը դադարեցնելու համար:
Ամեն բան հարթվեց: Արդեն բավականաչափ իրեն լավ էր զգում: Բժիշկը թեյ է բերում նրա համար և անպայման հարցնում, թե ի՞նչ է պատահել և որտե՞ղ է գտնվում այժմ երեխան: Բայց Կինը խուսափում է հարցին պատասխանելուց: Լռում է… Բժիշկն էլ փորձում է այլևս չանդրադառնալ այդ թեմային: Նա ամեն ինչ անում էր, որ Կինը շուտ ապաքինվի, խնամում է, կերակրում… բայց այս ամենը Քրոջը նյարդայնացնում է և ամեն անգամ եղբորը ննջարանից կանչում էր հյուրասենյակ ու ամեն կերպ համոզում, որ այդ Կնոջը դուրս հանի տանից, և օտար անվանեց: Բժիշկն իհարկե մնում է իր կարծիքին, և Քույրը անիմաստ համարելով հեռանում է տանից: Մի փոքր տխրեց Բժիշկը բայց ինչ արած…
Հետո Բժիշկը գնաց, որ այդ կնոջ համար ինչ-որ բան պատրաստի ուտելու: Նա շատ արյուն էր կորցրել այդ պատճառով էլ նրան պետք էր շատ ուշադրություն դարձնել: Կինը գունատ էր, սառը քրտինքը պատել էր նրան: Ապուրը պատրաստելուց հետո թրջոցներ բերեց, դրեց ճակատին, որ ամեն ինչ լավ կլինի:
Ամեն րոպե հույս էր ներշնչում նրան, որ ապրելու է: Հաջորդ օրը Քույրը վերադառնում է տուն իրերի հետևից, իսկ եղբայրն այդ ժամանակ աշխատանքի վայրում է լինում: Կինը նկատում է ու խնդրում, որ մնա բայց Քույրը կոպտում է կնոջն ու մտնում իր սենյակ առհամարելով: Կինը սկսեց արտասվել, այնպես ուժգին կարծես դժբախտություն էր պատահել: գրպանից հանեց թաշկինակն ու սրբեց արցունքոտ աչքերը: Ժամեր անցավ ու Քույրը մի փոքր ուժ գտնելով ներեղություն խնդրեց իր պահվածքի համար չգիտես ինչու սկսեց արդարանալ, որ իրեն ոչ ոք չի հասկանում, բոլորը դիտմամբ միշտ իրեն հակառակվում են, ու որ այս ամենը հեչ իր սրտով չէ: Կինը աղջկան բացատրեց, որ փոխի իր բոլոր պատկերացումները առհասարակ կյանքի մասին փորձի մտածել այլ կերպ: Զարմանալի էր բայց կնոջ խոսքերն օգտավետ էին, մոգական: Աղջիկը ժպիտով թեյ առաջարկեց, նա էլ չհրաժարվեց: Միասին ըմպեցին թեյն ու հաճելի զրույց ունեցան: Վերջապես Բժիշկը տուն է վերադառնում և ուրախանում Քրոջը տանը տեսնելով:
Առավոտ կանուխ Քույրը վեր է կենում ինչպես հարկն է՝ հավաքում է անկողինն ու նախաճաշ պատրաստում: Կարծես նրա մեջ ինչ-որ բան էր փոխվել դարձել էր լավատես, իսկ հուզմունքն ու տառապանքը մղել էր երկրորդ պլան: Անցնում էին օրերը, իսկ կնոջ վիճակն ավելի էր սրվում: Բժիշկն ամեն քայլի գնում էր, որպեսզի նա կազդուրվի, առողջանա, բայց ոչինչ անել հնարավոր չէր այլևս: Այնուամենայնիվ նրան կորցնել չէր ուզում, մտերմացել էին կնոջ հետ ու նրան ընդունում էին ինչպես արյունակից հարազատի: Դարձյալ անցնում են օրեր, երկար էր թվում: Կնոջ համար իհարկե տանջալից էին այդ օրերն ինչ խոսք բայց անելանելի դրություն էր: Կյանքի վերջին մայրամուտն էր դիմավորելու: Ծանր էր սկսել շնչել համարյա հևում էր: Վերջ տրվեց նրա սարսափելի օրերին նա մահացավ և մեկ օր հետո թաղվեց տնից ոչ հեռու գտնվող բլրի գագաթին: Բժիշկը քրոջ հետ վերադարձավ տուն ու միանգամից երկուսով զգացին կնոջ բացակայությունը:
Նրա բացը ոչ ոք չի կրող լրացնել, – ասաց Քույրը խորը հոգոց քաշելով:
Կնոջ կորստից դժվարությամբ բայց շարունակում էին ապրել, ապրել համերաշխ ուրիշներին կյանք պարգևելով ինչպես որ կինն էր պատգամել: