Ճանաչիր ինձ – Հռիփսիմե Մարտիրոսյան

Հռիփսիմե Ալյոշայի Մարտիրոսյան ծնվել եմ 08.05.1983թ Կապան քաղաքում։Սովորել եմ Կապանի թիվ 13 միջն. դպրոցում։Հաճախել եմ տեղի երաժշտական դպրոցը։Ոչինչ հենց այնպես չի եղել իմ կյանքում,հիմա երբ ետ եմ դառնում հասկանում եմ, որ ամեն ինչը փոխկապակցված էր իրար հետ։
Իներորդ դասարան էի,երբ հայոց լեզվի ուսուչուհին հանձնարարեց ազատ թեմայով շարադրություն,ես ընտրեցի սիրո թեման.

Այնպես եմ ուզում քեզ նորից տեսնել,
Որ իմանամ թե ում եմ սիրել
Որ իմանամ ինչու եմ սիրել։

Պետք է շարունակեինք միտքը,և քանի որ իմ հույզերին ու ապրումներին հոգեհարազատ էին,գրիչս ինձնից առաջ ընկավ։Հաջորդ օրը ուսուցչուհին բերելով տետրերը ասաց.
Ուզում եմ ձեզ համար կարդալ մի շարադրություն որի հեղինակը իմ համար բացահայտում էր,հենց առաջին բառից հասկացա, որ իմ տետրն է,այնպես էի հուզվել կարծես կարևոր մրցանակ էի ստանում։Ուսուցչուհին ավարտելով հուզված ասաց.
_Չկոտրես քո մեջ ապրող նոր մարդուն,նա քեզ դեռ թռչել է սովորեցնելու։
Կյանքը անակնկալներով լի է,ուզում էի մասնագիտական ուսում ստանալ,բայց դարձա տնտեսագետ։
Ընտանիքով տեղափոխվեցինք Երևան՝ ք.Մասիս։Այստեղ ծանոթացա ամուսնուս հետ,ամուսնացա ունեմ երեք հրաշք բալիկներ որոնք իմ կյանքի ամենակարևոր ձեռքբերումներն են։Չկա մի օր որ ես չգրեմ,գրիչը իմ ամենասրտացավ ու ամենաճիշտ ընկերն է։
Այսօր ես 37տ եմ,բայց իմ տարիքից ավելին եմ տեսել։Հասկացել եմ թե Աստված ինչու է այս տաղանդը ինձ տվել,որ ամեն փորձությունից հետո գրի առնեմ ու տամ կարդացողի դատին,որ փրկվեն շատ մարդկային կյանքեր առանց սխալվելու։
Աստված մեզ տալիս է այն ինչի կարիքը մենք ունենք,ոչ թե այն, ինչ մենք ենք ուզում։
Ու ես հիմա միայն Աստծուց առողջություն եմ խնդրում, մնացած ամեն ինչ ունեմ Փառք Աստծո։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ