
Դու գնացիր,բայց մոռացար քեզ հետդ տանել։Եկար, մտար իմ կյանք ավերակ դարձրիր ու քեզ թողեցիր որ ի՞նչ,հանգիստ եղիր հիշողություններդ բավական են, որ քեզ չմոռանամ,սիրուն հոգուս պահարանում իրար վրա շարել եմ, որ փոշոտվեն՝ սրբելուց քեզ զգամ։Դու քեզ հետդ տար, մի օր էլի քեզ պետք կգաս,քո տեսակը մեկով չի բավարարվում,ընդմիջումներ չի սիրում,քո տեսակը սեր տվող տեսակ է,սեր տվող, բայց ոչ պայքարող,ապրեցնող,բայց ոչ հասկացող,քո տեսակը կյանք սիրող տեսակ է, բոլորինն է՝ բայց ոչ իմը։Իմը իմ հետ է մնում,իմ կողքին ոչ թե ստվերում,իմը դժվար պահին ձեռքս բաց չի թողնում,բայց դու երբեք իմը չես եղել ու չես էլ լինի,այնպես որ քեզ հետդ տար որ ես ինձ հետ ապրել սովորովեմ,որ ավերակդ նորից կառուցեմ,բայց բանալիները նույն տեղում չեմ պահի սովորություններիդ համաձայն։
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0