Հռիփսիմե Մարտիրոսյան – «Անվերնագիր»

Եթե սիրվել, ապա մեկից,
Ու մեկ անգամ,
Չէ որ սերը մեկ անգամ է գալիս այցի՝
Ու այն էլ շատ անսպասելի։
Թող որ լինեն սերեր բազում,
Բայց այն մեկը, որ պետք է քեզ
Քո կեսն ու քո միակն է,
Թող որ սիրվես հենց իր կողմից։
Սիրելով է մարդը ապրում,
Իսկ սիրվելով ավելի շատ,
Ապա ինչու այս աշխարհում
Սերը կարծես քիչ է թվում։
Շատերի մոտ սերը կարծես խաղալիք է,
Իսկ ոմանց մոտ՝ շատ ասելիք,
Ինչքան էլ որ սերը մարի
Այն չի կարող դառնալ մոխիր։
Որովհետև այն միակն է,
Որ ստիպում է մեզ շունչ առնել
Եվ նոր շնչով,նոր հավատով,
Ու նոր սիրո այցի սպասել։
Ինչպիսին էլ սերը պատմես՝
Մեկ է նույնն է,
Նույն շնչով է նա սիրտ մտնում,
Ու նույն ձևով անէանում։
Ու ինչքան էլ ինձ համոզեն
Մեկ է սերը դա մի հատ է,
Իսկ թե սիրվել, ապա մեկից,
Ու մեկ անգամ։

 

Ձեզ նույնպես կարող է դուր գալ