Ճանաչիր ինձ – Հռիփսիմե Խաչատրյան

Հեե՜յ։Ես Հռիփսիմեն եմ,Արագածոտնի մարզի գ. Կաքավաձորից։Կորած վայրում չեմ ապրում,բայց կան մարդիկ ովքեր երբեք չեն լսել մեր գյուղի մասին։ Սիրում եմ մեր գյուղի դիրքն ու բնությունը։

Ծնվել եմ 2005 թ֊ի մարտի 7֊ին։ Սովորում եմ Մ.Մխիթարյանի անվան միջնակարգ դպրոցի 9֊րդ դասարանում։

Փոքրուց ունեցել եմ շատ նախասիրություններ,ցանկացել եմ դառնալ լուսանկարիչ,գրող,դերասան,կիթառահար,ռեժիսոր։ Վերջին երեք տարիների ընթացքում էլ մասնագիտական կողմորոշման հարցում դժվարանում էի։ 2 տարի առաջ ասացի,որ կդառնամ հաշվապահ,անցած տարի որոշել էի վիրաբույժ դառնալ,իսկ այս տարի կանգ առա իրավաբանի մասնագիտության վրա։ Երբ ասում եմ իրավաբան եմ դառնալու ընկերներիցս շատերը ասում են “մեկ է վաղը փոշմանելու ես ու մի ուրիշ մասնագիտության անուն տաս,հետաքրքրվես ,հետո նորից փոշմանես”։

Ես շատախոս եմ,բայց սիրում եմ լռել։ Ես սիրում եմ լինել,բայց չկամ։ Ես սիրում եմ քայլել տերևների վրայով ու լսել նրանց սուտ խոսքերը։ Լսել,որ սիրում են… Ես սիրում եմ երեկոները ու մեր պատշգամբից երևացող անդադար շարժի մեջ գտնվող մեքենաների լույսերը։ Սիրում եմ մեր դասարանի այն աթոռը,որի վրա նստած եմ մնում օրվա ընթացքում 270 րոպե,բայց չեմ սիրում դպրոցը։ Չեմ սիրում բառերս անիմաստ կորցնել, Որովհետև դրանք մի օր պիտի վերջանան։ Հաճախում եմ Իմփաքթ ակումբ։ Վերջին ամիսների ընթացքում զբաղվում եմ կամավորությամբ “Վորլդ Վիժն Հայաստան” ՈՊՀԿ֊ում։ Հաճախում եմ Արատտա` սպորտային և միևնույն ժամանակ ոչ սպորտային դպրոց։

Ազատ ժամանակ նկարում եմ (եթե իհարկե կարելի է իմ խզբզանքները նկարել համարել) ու գրում եմ։Չեմ գրում նրա համար, որ մարդիկ կարդան ու նրանց դուր գա իմ գրածը,ոչ էլ գիտեմ ինչի համար եմ գրում։ Ֆիզկուլտուրայիս ուսուցչուհին ասում էր, որ գրածներս լարվածություն են առաջացնում։ Ու դա ինձ դուր էր գալիս: Երաժշտության ժանրերից նախընտրում եմ ռոքը։ Սիրում եմ թեյ ։ Հետաքրքրասեր եմ,ինձ հետաքրքիր է ամեն ինչ։Երբեմն մարդիկ հետաքրքրասիրությունս բնորոշում են որպես “քիթը մտցնել ուրիշի կյանքի մեջ”,բայց ինձ համար դա այնքան էլ կարևոր չէ,փորձում եմ չկենտրոնանալ։

Սա երևի ես եմ:  Սրանք  իմ  նկարներից  երկուսն  են.

Ահա  իմ  գրածներից  մեկը.

Հետ արի 

Հետ արի 
Ասա ,որ կարդամ Էմիլիո Սալգարիի "Սև Ծովահենը",ասա,որ խոսելուց աչքերիդ մեջ նայեմ 
Հետ արի, 
Որ կրկնեմ "գնա,հետ չնայես ու չժպտաս" 
Արի։ 
Նեղացիր այն ժամանակ երբ տխուր կլինեմ։ ...
նեղացիր,որ փրկվե՜մ։ 
Ասա,որ լսեմ երաժշտություն, 
Ու ասա այն ,ինչը ամենաշատն էի սիրում։ 
Ասա "դու նման ես քամու"։ 
Հետ արի 
Ասա թե ինչու եմ ես ես 
Ու թե ինչու ես այդչափ սիրուն ժպտում։ 

Հետ արի, 
Ու այդ ժամանակ ՝ երևի, փրկվե՜մ,փրկվե՜մ։

 

Հետևեք  ինձ`

Ձեզ նույնպես կարող է դուր գալ