
Դու երեսդ կփախցնես, երբ տեսնես ինձ կամուրջին կանգնած: Գետի խշշոցը կծակի ականջներդ, իսկ աչքերիս կաթիլները, որոնք հուն կտան ջրին, ինքնամեղադրանք զգացնել կտան։ Դու ողջամտություն կփնտրես և կանցնես ձախ ձեռքիս մոտով։ Այն ժամանակ աջ ձեռքս էիր բռնում։ Շունչս քամի կդառնա եղանակիդ մեջ, մազերս կդիպչեն հագուստիդ, բայց մարմնիդ դող կհաղորդեն։ Շրթունքներս երեկվա ասածները կմոխրացնեն, ու նոր կրակ կվառեն քեզ ինձ մոտ պահելու ցանկությունից։ Ես կխանդեմ այն փողոցներին, որտեղի լույսերը քեզ համար են վառվելու։ Դու կմտնես սենյակդ: Լռությունը զրուցընկերդ կդառնա։ Այդ ժամանակ հայելուդ մեջ վերստին պատկերս կգնտես, քո մեջ ինձ կտեսնես։ Ես կամուրջին եմ, սպասում եմ քեզ…
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
0
Օգտակար
0
Սիրելի
0
Վստահ չեմ
0