
Իմ մայրամուտներին
սրտիս մեջ փոքրիկ արև է ծագում,
Երբ ապագայիս մանրանկարն եմ մտովի կերտում։
Թեև աշխարհիս սիրուն անկյունում,
Իմ տանը նստած՝ աստղերին եմ նայում,
Բայց միտքս հաճախ հեռուն է թռչում,
Սավառնում հեռվում ու կորում մթում․․․
Իր մեծ թևերով երկնքում ճախրում
Միշտ ազատություն է նա որոնում։
Եվ գտնում է նա թեկուզ մտքերում,
Թեկուզ մտքից էլ հեռու հեռվում
Որ մեկ է նա ազատություն է սիրում,
Ուր իմ հոգին խաղաղություն է գոռում,
Չարից պաշտպանվելով բարուն է ձգտում,
Անկոտրուն վահան է պահում չար հոգուն,
Պահում է վահանը ու ցավը կոտրում,
Դեպի վերջ տանող ճամփան է փնտրում․․․
Բայց․․․ Բայց ճամփիս կան ժպտացող աչքեր,
Հավատացող ու ծափ տվողներ,
Ովքեր էլ իմ ուղին հարթողն են դառնում․․․
Բայց հոգուս թևերը ինձ հեռու են տանում,
Տանում են այնտեղ,
Որտեղ չեմ եղել,
Որ չպատկերացրել
Ու չեմ պատկերել,
Բայց երազել եմ,
Ու չեմ զլացել
պայքարել ու հասնել այն լուսավորին,
որը հաճախ նմանեցնում եմ իմ իսկ երազներին,
Ուր հենց ես եմ հենց այն կետում,
Որտեղ մայրամուտն եմ ես երազում,
Ու սրտիս մեջ փոքրիկ արև է ծագում․․․