Դեյլ Քարնեգի – «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» 

«Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» (անգլ.՝ How to Win Friends and Influence People), ամերիկացի մանկավարժ, հոգեբան, գրող Դեյլ Քարնեգիի հայտնի գիրքը, որը լույս է տեսել 1936 թվականի նոյեմբերի 12-ին։ Վաճառվել է 15 մլն օրինակով։ Գիրքը հայերեն է թարգմանել Ա․ Տեր-Հովհաննիսյանը 2003 թվականին։

  • Ամեն անգամ, երբ տնից դուրս եք գալիս, ձգեք ձեր ծնոտը, գլուխը բարձր պահեք և թոքերը մինչև վերջ օդով լցրեք. ագահաբար կլանեք արևի լույսը, ողջունեք ձեր բարեկամներին ժպիտով և յուրաքանչյուր ձեռքսեղմումի մեջ դրեք ձեր հոգին։ Մի վախեցեք, թե ձեզ ճիշտ չեն հասկանա, և ոչ մի րոպե մի ծախսեք ձեր թշնամիների մասին մտածելու վրա։ Փորձեք մտքում հաստատ որոշել, թե ինչ եք ուզում անել, իսկ հետո շեղվելով շարժվեք ուղիղ դեպի նպատակակետ։
  • Գոյություն ունի մարդկային վարքագծի մի կարևորագույն օրենք։ Ենթարկվելով այդ օրենքի՝ մենք գրեթե երբեմն փորձանքի չենք ընկնում։ Փաստորեն, հետևելով այդ օրենքին՝ մենք ձեռք կբերենք անթիվ բարեկամներ և կայուն երջանկություն։ Բայց բավական է, որ այն խախտենք, և անմիջապես անվերջանալի փորձանքներ կհարուցենք մեր նկատմամբ։ Այսպիսին է այդ օրենքը՝ ձեր զրուցակցին մշտապես ներշնչեք սեփական նշանակալիության գիտակցությունը։
  • Քչերն են սիրում իրենց համար տհաճ ճշմարտությունը։
  • Երբեմն պատահում է, որ մենք փոխում ենք մեր կարծիքը առանց որևէ դիմադրության կամ ուժեղ ապրումների, բայց բավական է ինչ-որ մեկը մեզ ասի, որ իրավացի չենք, անմիջապես վրդովվում ու գազազում ենք։ Մենք չափազանց անփույթ ենք մեր համոզմունքների ձևավորման հարցում, բայց հենց որ ինչ-որ մեկը փորձում է դրանք մեզնից խլել, համակրում ենք դրանց հանդեպ չարդարացված բուռն սիրով։ Բոլորովին ակնհայտ է, որ մեզ համար թանկ են ոչ թե իրենք՝ գաղափարները, այլ մեր ինքնասիրությունը, որին վտանգ է սպառնում…
  • Յուրաքանչյուր ոք կարող է լավ խոսել, երբ համբերությունը կորցնի, եթե ամենատգետ մարդու ծնոտին հարվածելով գետնին տապալենք, ապա ոտքի կանգնելով այդ մարդը այնքան հմտորեն, կրակոտ և արտահայտիչ կխոսի…
  • Կրթություն ստանալ, նշանակում է կարողանալ ճիշտ գործել առօրյա կյանքի ցանկացած իրավիճակներում…
  • Կրթության մեջ նպատակը ոչ թե գիտելիքն է, այլ գործողությունը…
  • Եթե ցանկանում ես մեղր քամել, մի՛ շրջիր փեթակը…
  • Ես հասկացա, որ փնթփնթալը հիմարություն է։ Իմ սեփական թերությունների հետ կապված բավական հոգսեր ունեմ. ուր մնաց, թե նեղսրտեմ, որ Աստված չի հոգացել մարդկանց միջև հավասարապես բաժանել մտավոր ունակությունները…
  • Քննադատությունը անօգուտ է, որովհետև այն ստիպում է մարդուն պաշտպանվել, և, որպես կանոն, փորձել արդարանալ։ Քննադատությունը վտանգավոր է, որովհետև հարված է հասցնում մարդու գոռոզությանը, տրորում արժանապատվությունը և վիրավորանք է առաջացնում…
  • Մարդկային բնավորությանը հատուկ է մեղադրել ցանկացած մարդու, միայն ոչ իրեն։
  • Հաջորդ անգամ, երբ դուք ինչ-որ մեկին քոթակելու գայթակղություն կունենաք, հանեք ձեր գրպանից հինգ դոլարանոց թղթադրամ. նայեք նրա վրա Լինկոլնի պատկերին և հարցրեք. «Իսկ ինչ կաներ Լինկոլնը, եթե այս հարցը լուծելիս լիներ»։
  • Եկեք մտածենք, որ քննադատությունը նման է փոստային աղավնու, որը միշտ տուն է վերադառնում։
  • Եթե ինձ ասեք, թե ինչպես եք հասնում սեփական նշանակալիության գիտակցությանը, ես ձեզ կասեմ, թե ով եք դուք։
  • Երբ մարդու ներսում պայքար է սկսում, նշանակում է իրենից ինչ-որ արժեք է ներկայացնում…
  • Կոնֆուցիոսն ասել է.«Մի՛ դժգոհիր հարևանիդ տանիքի ձյունից, երբ սեփական շեմդ կեղտոտ է»։
  • Մարդկանց հետ շփվելիս մի մոռացեք, որ գործ ունեք ոչ թե տրամաբանորեն դատող էակների, այլ զգացմունքային էակների հետ, որոնք լի են նախապաշարումներով և գործում են՝ ելնելով իրենց գոռոզամտությունից ու փառասիրությունից…
  • Քննադատությունը մի վտանգավոր կայծ է, որը կարող է պայթյուն առաջացնել սնափառության վառոդատուփում…
  • Բենջամին Ֆրանկլին. «Ես ոչ մեկի մասին վատ չեմ խոսի, բայց կպատմեմ այն լավի մասին, որ գիտեմ յուրաքանչյուրի վերաբերյալ»։
  • Մեծ մարդկանց մեծությունը երևում է փոքր մարդկանց հետ ունեցած իրենց վերաբերմունքից։
  • Մարդկանց պարսավելու փոխարեն փորձենք նրանց հասկանալ։ Փորձեք պատկերացնել, թե ինչու են նրանք վարվում հենց այսպես և ոչ թե այլ կերպ։ Դա շատ ավելի օգտակար է և հետաքրքիր, քան քննադատելը և մարդուն կարեկից է դարձնում շրջապատողների հանդեպ. համբերատար և բարյացակամ։ Ամեն ինչ հասկանալ նշանակում է ամեն ինչ ներել։
  • Տղամարդկանց մեծ մասը կին ընտրելիս փնտրում է ոչ թե տնտեսուհի, այլ գրավիչ մեկին, որը պատրաստ է բարելավելու իր փառասիրությունը և թույլ տալու, որ ինքը զգա իր գերազանցությունը։
  • Ինչպես պնդում է դոկտոր Ջոնսոնը, «նույնիսկ Աստված մտադիր չէ դատել մարդուն մինչև իր մահը: Ինչու պետք է մենք անենք»։
  • Մեր բոլոր արարքների հիմքում ընկած են երկու դրդապատճառներ՝ սեռական հակումը և մեծ դառնալու ձգտումը…
  • Բոլորը սիրում են հաճոյախոսություններ…
  • Շողոքորթությամբ հազվադեպ կարելի է ազդել խորաթափանց մարդկանց վրա։ Այն փուչ է, եսասիրական և կեղծ։ Այն չպետք է հաջողություն ունենա և սովորաբար չի ունենա։
  • Ուիլյամ Ջեմս. «Մարդկային բնավորությանը խորապես հատուկ է ըստ արժանվույն գնահատված լինելու կրքոտ ձգտումը»։
  • Իմ ամենաարժեքավոր հատկանիշը,- ասաց Շվաբը,- համարում եմ մարդկանց մեջ խանդավառություն առաջացնելու և նրանց լավագույն հատկություններն զարգացնելու կարողությունը՝ նրանց արժանիքները ընդունելու և խրախուսելու միջոցով։ Ոչինչ այնքան ուժեղ չի հարվածում մարդու փառասիրությանը, որքան պետերի կողմից արված քննադատությունը։ Ես երբեք ոչ ոքի չեն քննադատում։ Հավատում եմ աշխատանքի պահին խրախուսանքի ազդեցությանը մարդու վրա։ Այդ պատճառը, շատ եմ ուզում մարդկանց գովել և տանել չեմ կարողանում, երբ նրանց նախատում են։ Եթե ինձ ինչ որ բան դուր է գալիս, ապա անկեղծորեն տալիս եմ իմ գնահատականը և շռայլորեն գովաբանում…
  • Շողոքորթությունը կեղծիք է, և կեղծ փողերի նման որ դու կփորձեիր ծախսել, կարող է ի վերջո փորձանքի հասցնել։
  • Հանցագործների միայն փոքր մասն է իրեն վատ մարդ համարում։ Իրենց կարծիքով, նրանք ճիշտ այնպիսի մարդիկ են, ինչպես դուք և ես։ Այդ պատճառով նրանք ջանում են ինչ-որ ձևով պատճառաբանել, բացատրել իրենց արարքները։
  • Խոստովանությունն անկեղծ է, իսկ շողոքորթությունը՝ կեղծավոր։ Առաջինը բխում է սրտից, երկրորդը՝ միայն շուրթերից։ Առաջինը անշահախնդիր է, երկրորդը դատապարտում են…
  • Մի վախեցեք ձեր վրա հարձակվող թշնամիներից, վախեցեք ձեզ շողոքորթող բարեկամներից։
  • Գնորդին հաճելի է գիտակցել, որ ինքն է գնում, ոչ թե, որ իրեն վաճառում են։
  • Շողոքորթել նշանակում է ասել մարդուն հենց այն, ինչ նա մտածում է իր մասին։
  • Էմերսոնն ասում էր. «Ինձ հանդիպող յուրաքանչյուր մարդ ինչ-որ առումով գերազանցում է ինձ և այդ իմաստով ես կարող եմ սովորել նրանից»։
  • Ուսուցումը ակտիվ գործընթաց է։ Մենք գործելով ենք սովորում։ Այդ պատճառով, եթե ուզում եք սովորել գրքում առաջարկվող կանոնները, արեք դրա հետ կապված որևէ բան։ Կիրառեք դրանք ամեն հարմար առիթով։ Եթե այդպես չվարվեք, շուտով դրանք կմոռանաք։ Մտապահվում են միայն այն գիտելիքները, որոնք օգտագործվում են գործնականում։
  • Մեզ բոլորիս, ով էլ որ լինենք՝ մսագործ, հացթուխ թե իր գահին բազմած թագավոր, բոլորիս դուր են գալիս մեզանով հիացող մարդիկ։
  • Եղեք անկեղծ ձեր գնահատականում և շռայլ՝ գովեստում, և մարդիկ հիշողության մեջ կպահեն ձեր խոսքերը, կփայփայեն դրանք և կկրկնեն ողջ կյանքի ընթացքում, կկրկնեն շատ տարիներ անց, երբ դուք դրանք մոռացած կլինեք։
  • Անհրաժեշտ է կարողանալ հասկանալ ուրիշի տեսակետը և իրերին նայել նրա և քո տեսակետից…
  • Հասկանալու և ներելու համար պահանջվում է ուժեղ բնավորություն ու ինքնատիրապետում։ «Մեծ մարդու մեծությունը երևում է փոքր մարդկանց հետ ունեցած իր վերաբերմունքում», -ասում է Կարլայլը։
  • Հասեք այն բանին, որ մարդիկ ուրախությամբ անեն այն, ինչ դուք եք առաջարկում։
  • Դեպի մարդու սիրտ տանող ամենստույգ ուղին նրա հետ զրույցն է այն մասին, ինչը նա ամենից շատ է գնահատում։
  • Ինքնաարտահայտումը մարդկային բնավորության գերիշխող պահանջն է։
  • Ընդհանուր առմամբ աննորմալ մարդիկ մեզանից ավելի երջանիկ են։ Նրանցից շատերին դուր է գալիս աննորմալ լինելը։ Զարմանալի է, որքան արագ ենք մոռանում…
  • Եթե ուզում ենք բարեկամներ ձեռք բերել, եկեք մեր բոլոր ուժերը տրամադրենք, որպեսզի ուրիշների համար անենք ինչ-որ բան, որը պահանջում է ժամանակ, ջանք, եռանդ, անշահախնդրություն և հոգատարություն։
  • Երբևէ մտածել եք այն մասին, որ շունը միակ կենդանին է, որին պետք չէ աշխատել՝ ապրելու համար։ Հավը պետք է ձու ածի, կովը կաթ տա, դեղձանիկը՝ երգի։ Իսկ շունը ապրուստ է վաստակում՝ միայն իր սերը տալով։
  • Ամուսնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ առօրյա դրվագների մի շարք։ Եվ վայ այն ամուսնական զույգերին, որոնք հաշվի չեն առնի այդ հանգամանքը։
  • Ահա թե ինչու են շներն այդպիսի սեր վայելում, մեզ տեսնելիս նրանք հայտնում են իրենց ուրախությունը հնարավոր բոլոր միջոցներով։ Այդ պատճառով շատ բնական է, որ մենք էլ ենք ուրախանում նրանց տեսնելիս…
  • Այն մարդը, որը չի հետաքրքրում իր եղբայրակիցներով, ամենամեծ դժբախտություններն է կրում կյանքում և ամենամեծ վնասն է հասցնում շրջապատողներին։ Հենց նման մարդկանց միջավայրում են հայտնվում ձախողակները…
  • Դուք կարող եք երկու ամսվա ընթացքում ավելի շատ բարեկամներ նվաճել ուրիշներով հետաքրքրվելով, քան ձեռք բերել երկու տարվա ընթացքում՝ ջանալով հետաքրքրել ուրիշներին սեփական անձով։
  • Հռոմեական հռչակավոր բանաստեղծ Պուբիլիոս Սիրոսը նկատել է. «Մենք ուրիշներով հետաքրքրվում ենք այն ժամանակ, երբ նրանք են հետաքրքրվում մեզանով»։
  • Գործերը խոսում են ամեն տեսակ խոսքերից բարձր, իսկ ժպիտն ասում է. «Դուք ինձ դուր եք գալիս, դուք ինձ երջանկացնում եք, ես ուրախ եմ ձեզ տեսնել»։
  • Միտքը մեծագույն ուժ է։ Պահպանեք պատշած հոգեվիճակ և միշտ կլինեք քաջ, անկեղծ և բարձր տրամադրության մեջ։ Ճիշտ մտածել՝ նշանակում է ստեղծել։ Ամեն ինչ ի կատար է ածվում ցանկության միջոցով, և յուրաքանչյուր անկեղծ խնդրանք կատարվում է։ Մենք նմանվում ենք նրան, ինչին մղում է մեր սիրտը։ Պահել ծնոտը ձգված, իսկ գլուխը՝ բարձր։ Մեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունի դառնալ աստված…
  • Չինական ասացվածք. «Չժպտացող մարդը խանութ չպիտի բաց անի»։
  • Լինկոլնը մի անգամ նկատել է, որ «մարդկանց մեծամասնությունը երջանիկ է այնքան, որքան ինքը որոշել է լինել երջանիկ»։
  • Ժպիտի գինը. «Այն ոչինչ չարժե, բայց շատ բան է տալիս»։
  • Ժպիտը հարստացնում է նրանց, ովքեր այն ստանում են՝ միաժամանակ չաղքատացնելով նրանց, ովքեր նվիրում են։
  • Ժպիտը ակնթարթ է տևում, բայց երբեմն հիշողության մեջ մնում է ընդմիշտ…
  • Ոչ ոք այնքան հարուստ չէ, որ ժպիտի կարիք ունենա, և չկա մի աղքատ մարդ, որ դրանով հարստանա…
  • Ժպիտը հանգստություն է բերում հոգնածներին, ցերեկվա լույս է հուսալքվածներին, արևի ճառագայթ՝ տխուր մարդկանց, ինչպես նաև անախորժությունների դեմ բնության ստեղծած լավագույն հակաթույնն է…
  • Ժպիտը չի կարելի գնել, չի կարելի խնդրել, չի կարելի ոչ պարտքով վերցնել, ոչ գողանալ, քանի որ հենց այնպես, ինքն իրենով այն ոչ մի բանի պետք չէ, քանի դեռ չեն տվել…
  • Մարդիկ այնքան են հպարտանում իրենց անվամբ, որ ջանում են հավերժացնել այն ցանկացած գնով։
  • Հիշեք, որ մարդու անունը իր համար ամենադյութիչ և ամենակարևոր բառն է ցանկացած լեզվով։
  • Վիճաբանության ժամանակ հաղթողներ չեն լինում։ Չեն լինում, որովհետև եթե վիճում եք, դուք արդեն պարտվել եք, նշանակում է պարտվել եք։
  • Հաջող գործնական հարաբերություններում ոչ մի գաղտնիք չկա, շատ կարևոր է բացառիկ ուշադրություն դրսևորել այն մարդու հանդեպ, որը ձեզ հետ է խոսում։ Չկա դրանից ավելի հաճելի բան։
  • Եթե ցանկանում եք ամեն օր հրաշալի ձևով սնվել, երբեք մի քննադատեք ձեր կնոջը, որ նա վատ է վարում տնային տնտեսությունը, և այդ առիթով ոչ մի վիրավորական համեմատություններ մի արեք նրա և ձեր մոր միջև։
  • Հետաքրքիր լինելու համար պետք է շահագրգռված լինել։
  • Աշխարհում բոլորը երջանկություն են փնտրում, և այն գտնելու միայն մի ստույգ ուղի կա։ Դրա համար դուք պետք է սովորեք կառավարել ձեր մտքերը։ Երջանկությունն արտաքին պայմաններից չի կախված։ Այն կախված է ներքին պայմաններից։ Դուք երջանիկ եք կամ դժբախտ եք ոչ թե շնորհիվ այն բանի, թե ով եք դուք, որտեղ եք գտնվում կամ ինչ եք անում, այլ ձեր վիճակը պայմանավորված է նրանով, թե դուք այն ամենի մասին ինչ եք մտածում։
  • Այն մարդը, որը խոսում է իր մասին, միայն իր մասին էլ մտածում է։ Իսկ այն մարդը, որը մտածում է միայն իր մասին, նա անկիրթ է, որքան էլ որ բարձր կրթություն ստացած լինի։
  • Եթե մենք այնքան չնչին եսասերներ ենք, որ չենք կարող մարդկանց թեկուզ մի փոքր երջանկություն տալ և թեկուզ ինչ-որ չափով ընդունել նրանց արժանիքները՝ չփորձելով փոխարենը ինչ-որ բան ստանալ, եթե մենք փոքրոգի ենք, ինչպես վայրի խնձորի թթվաշ պտուղները, ապա մենք դատապարտված ենք անհաջողության, որին լիովին արժանի ենք։
  • Քաղաքավարության այնպիսի հայտարությունները, ինչպիսիք են «ներեցեք անհանգստացնելու համար», «խնդրեմ», «համեցեք, խնդրեմ», «եթե դեմ չեք, շնորհակալ եմ» գեղեցկացնում են ձանձրալի ամենօրյա կյանքի միապաղաղությունը, և, իմիջայլոց, հանդիսանում են լավ դաստիրակության նշան։
  • Երբեք չամուսնանաք մինչև շողոքորթել չսովորեք։ Հարսանիքից առաջ կնոջ ներբողներ կարդալը կախված է հակումից։ Սակայն նրան ներբողներ կարդալը ամուսնանալուց հետո անհրաժեշտություն է, դեռ ավելի, դրանից է կախված սեփական անվատնգությունը։
  • Ամուսնության մեջ անհարժեշտ է ոչ թե անկեղծություն, այլ՝ դիվանագիտություն։
  • Յուրաքանչյուր ազգ իրեն բարձր է դասում մյուսներից։ Դա ծնում է հայրենասիրություն և պատերազմներ։
  • Չգունազարդված ճշմարտությունն այն է, որ ձեզ հանդիպող գրեթե յուրաքանչյուր մարդ իրեն համարում է ինչ-որ առումով ձեզնից բարձր, և դուք կգտնեք նրա սիրտը տանող ճիշտ ուղին, եթե նրան առանց ձանձրացնելու թույլ տաք հասկանալ, որ ընդունում եք սեփական փոքրիկ աշխարհում նրա կարևոր դերը և այն ընդունեք անկեղծորեն։
  • Ուրիշի վրա ազդելու միակ միջոցը աշխարհում դա նրա ուզած բաների մասին խոսելը և նրան սովորեցնելն է, թե ինչպես ստանա դրանք։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ