Ինչպե՞ս մեդիտացվել

Այսօր ինտերնետում կամ գրականության մեջ կարող ենք հանդիպել մեդիտացիայի բազմաթիվ մեթոդների,սակայն դրանց բոլորի հիմնական գաղափարը նույնն է։

  • Գտեք հարմար ու հանգիստ մի վայր,որտեղ ձեզ խանգարող չկա կամ դուք չեք կարող հեշտությամբ ձեր ուշադրությունը շեղել այլ բաների վրա։
  • Նստեք կամ պառկեք հարմարավետ դիրքում,օրինակ՝նստեք բազկաթոռին կամ պառկեք փափուկ հատակին։
  • Փակեք ձեր աչքերը։
  • Կենտրոնացրեք ձեր ուշադրությունը կոնկրետ մեկ բանի վրա,օրինակ՝շնչառություն,ձեր շուրջբոլորն առկա ձայներ կամ որևէ կոնկրետ առարկա։

Լավագույն արդյունքներն ստանալու համար անհրաժեշտ է մեդիտացիայով զբաղվել կանոնավոր կերպով,հատկապես,երբ այն դառնում է սովորույթ։

ՄԵԴԻՏԱՑԻԱՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ։

Մեդիտացիան կարող է կատարվել ցանկացած վայրում(համեմատաբար հանգիստ և անաղմուկ)։Այն ձեզնից շատ ժամանակ չի խլում։Փորձեք օրական 1-2 րոպեից՝շաբաթների և ամիսների ընթացքում աստիճանաբար երկարացնելով տևողությունը և հասցնելով 15-20 րոպե։Կարևորն այն է,որ դուք ամեն օր կրկնեք ձեր մեդիտացիան։

Եթե դժվարությունների եք հանդիպում,կարող եք

  • մասնակցել մեդիտացիայի ծրագրերի ու դասընթացների,
  • օգտագործել մեդիտացիայի DVD կամ YouTube-ային հոլովակ,
  • օգտվել բջջային հավելվածներից։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ