Ինչպե՞ս կենտրոնանալ մեկ գործի վրա

Ուշադրության կենտրոնացումը և պահպանումը կարևոր հմտություններ են, որ թույլ են տալիս արդյունավետորեն սովորել և աշխատել:
Մեր ուղեղը հակված է բազմախնդիր լուծումների, այսինքն փորձում է աշխատել միաժամանակ տարբեր խնդիրների վրա:
Ինչպե՞ս կենտրոնանալ մեկ գործի վրա և պահպանել կենտրոնացումը:
Ուորեն Բաֆեթը ստեղծել է անձնական արդյունավետության բարձրացման հետևյալ եռաստիճան մեթոդը` 2 ցուցակի մեթոդ.
1.Առաջին քայլ` կազմել ցուցակ, որտեղ նշել 20-25 հիմնախնդիր կամ նպատակ, որոնք պետք է իրականացնես որոշակի ժամանակահատվածում:
2.Այնուհետ, պետք է վերանայել այդ ցուցակը և ընտրել 5 ամենակարևոր նպատակները կամ առաջնային խնդիրները: Այսպիսով, դու ստացար 2 ցուցակ, որտեղ Ա ցուցակում նշված են 5 ամենակարևոր նպատակները, իսկ Բ ցուցակում` մնացած 20-ը:
3.Կողմնորոշվելուց հետո` պետք է կենտրոնանալ Ա ցուցակի վրա, որի խնդիրները առաջնային են` թողնելով Բ ցուցակը:
Հարց է ծագում` իսկ ե՞րբ կարող ես անցնել 2-րդ ցուցակի: Գուցե՞ պարբերաբար, երբ կլինի հարմար պահ: Բաֆեթի խորհուրդը միանշանակ է. երկրորդ ցուցակի գործերից պետք է առհասարակ խուսափել` մինչև դու չիրականացնես 5 առաջնային նպատակները կամ խնդիրները, քանի որ դրանք հրատապ են:
Այդ մեթոդը ստիպում է ընդունել բավականին բարդ որոշում և առանձնացնել ամենակարևորը` թողնելով մյուս խնդիրները, որոնք ևս կարևոր են, բայց ոչ` առաջնային: Այսպիսով, մի քանի խնդիրներից ընտրում ես առաջնայինները, որոնց վրա պետք է կենտրոնանաս և ծախսես թանկ ժամանակդ:

Ձեզ նույնպես կարող է դուր գալ