Հովհաննես Կարապետյան – «Վարդագույն հուշեր»

Ահա և հիմա կրկին խավարում
Հազար և մի միտք ինձ է ախ տանջում ,
Սակայն մտքերում դու ես մոլեգնում ,
Սակայն հուշերում քեզ եմ ես փնտրում ։

Գուցե այս պահին դու էլ ինձ հիշես,
Գուցե իմ սրտի կանչը դու ընտրես,
Սակայն կարող է և հանգիստ քնես,
Իսկ այ երազում` ուրիշին գրկես։

Իսկ ես կհիշեմ ժպիտդ անգին ,
Որ թև էր տալիս ինձ նման մեկին,
ԵՒ թող որ գտնեմ անցյալում թողած
Աչքերիդ փայլը `վարդագույն դարձած։

Խավարին կասեմ ` ու՞ր ես դու տարել ,
Որտե՞ղ ես պահել փոքրիկ իմ աստղին ,
Որ հեռու այն հեռվից լույս էր ինձ տվել
Որ փոքր սրտից իմ մեծ սեր էր ընտրել։

Արի քեզ ասեմ լոկ մնաս բարով ,
Թող որ ինձ հիշես միայն երազում ,
Թող որ աչքերդ փայլեն վարդագույն ,
Իսկ ես կժպտամ` սրտում իմ թաքուն ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ