Հովհաննես Կարապետյան – «Լռակյաց հայը»

Լուռ ենք, կանգնել ենք նայում՝
Անծանոթի պես իրար չենք հարգում,
Չէ՞ որ Արցախում փոքրերն են մրսում,
Իսկ ահա այստեղ տաք թեյ ենք ըմպում։

Հային բաժանել, երկու մաս արել,
Փորձում են ճնշել ու նեղը գցել,
Ո՞վ գիտի՝ մի նոր ցավ են պսակել,
Մի նոր Ադանա,Սումգայիթ հիշել ։

Պոետը ճիշտ էր, մենք՝ միայն սխալ,
Կռիվը նույնն է, մենք ենք ախ ներկա,
Այստեղ սրճում ենք, այնտեղ՝ պայքարում,
Անտարբեր նայում ու քայլ չենք անում ։

Ձեզ նույնպես կարող է դուր գալ