
Հովհաննես Կարապետյան – «Ձյան գաղտնիքը»
ԵՒ հիմա կրկին տեղում է այն նույնը
Այն նույն ծանոթ ու խենթ ձյունը
ԵՒ էլի նույնն է ,կրկին քայլում եմ
Սակայն դու չկաս , ձեռքս դատարկ է։
Բայց մի թե եղել ես,թե ինձ էր թվում
Մի՞թե միայնակ ` ես չէի քայլում
Ապա ինչու՞ էր հարցերս մնում
Այդպես միակողմ, ահը սրտերում ։
Չէ, արի չպատմեմ, գուցե մոլորվես,
Գուցե կրկին ինձնից խռովես
Եկ քայլենք միայն, թող լինի նույնը,
Այն նույն ծանոթ ու խենթ ձյունը։
Առաջին ձյունն է, առաջին փայլը,
Կրկին ձմեռ է, կրկին ցրտաշունչ
Դու այստեղ էիր կողքովս քայլում
Սակայն դու չկաս, ձեռքս դատարկ է….