Ճանաչիր Ինձ – Հովհաննես Աբրահամյան

Հովհաննես Արայիկի Աբրահամյան ծնվել եմ 1995թ. Դեկտեմբերի 22-ին Լոռու մարզի քաղաք Վանաձորում։ Վաղ հասակում, մինչև դպրոց գնալը, մանկապարտեզի հետ համընթաց հաճախել եմ մանկական քոլեջ: Դպրոց հաճախելիս ես արդեն տիրապետում էի հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների այբուբեններին և խոսքին, ինչը խորացրել եմ Վանաձորի Ազատ Խլղաթյանի անվան դպրոցում։ Սովորելով 12 տարի  ավարտել եմ դպրոցս «լավ» և «գերազանց» գնահատականներով։

Դպրոց հաճախելուն զուգահեռ սիրել և զբաղվել եմ սպորտով և ունեցել տարբեր հաջողություններ տարբեր սպորտաձևերում՝ գիմնաստիկա, կարատե, ծանրամարտ և այլն։ Քանի որ ես դեռ փոքր ժամանակվանից հետաքրքրված էի զինվորական գործով, դպրոցից հեսո ընդունվել եմ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան,  որտեղ ուսուցման ընթացքում գրեցի իմ առաջին գիրքը՝ ռուսերեն լեզվով, որը կոչվում է՝ “Всё в жизни бывает”։

Բացի գրքից ունեմ չհրապարակած բանաստեղծություններ՝ տարբեր լեզուներով։ Ավարտելով համալսարանը, 2017թ Սեպտեմբերից ծառայության եմ անցել ՊԲ զորամասերից մեկում՝ դասակի հրամանատար և մինչ այժմ էլ շարունակում եմ զբաղվել իմ այսպես կոչված «հոբբիով»։ Վերջերս էլ Երգիչ Վարդան Գալստյանի հետ համատեղ ստեղծել ենք նոր երգ որը կոչվում է «Համոզում Եմ»:

Ներկայումս աշխատում եմ նոր երգերի վրա հուսով եմ հասարակության կողմից հավանության կարժանանան։

Հետևեք Ինձ՝

Ձեզ նույնպես կարող է դուր գալ