
Արևը արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղ է։ Այն համարյա կատարյալ գունդ է, կազմված մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից։
Այսօր ձեզ կպատմենք տաք տաք փաստեր արևի մասին, որոնք դուք հավանաբար չիգիտեիք:
Արևն անընդհատ կորցնում է իր զանգվածը: Հաստատված է, որ մեկ վայրկյանում այն փոքրանում է 4 մլն տոննայով: Սակայն, եթե հաշվի առնենք դրա չափերը, ապա սա այնքան էլ շատ չէ: 160 մլրդ տարվա ընթացքում Արևը կկորցնի իր ընդհանուր զանգվածի ընդամենը 1%-ը:
Եթե ենթադրենք, որ մարդը կարող է հայտնվել Արևի վրա, ապա նրա զանգվածը 28 անգամ մեծ կլինի Երկրի վրա ունեցած զանգվածից:
Եթե Արևը 40%-ով ավելի պայծառ լինի, երկրագնդի մակերևույթի ամբողջ հեղուկը կգոլորշիանա: Ըստ գիտնականների հաշվարկների՝ 1,1 մլրդ տարի հետո Արևը 10%-ով ավելի պայծառ կլինի:
Արեգակնային համակարգի բոլոր օբյեկտները, հատկապես փոքրերը, ձգվում են դեպի Արևը: Այսինքն, արեգակը, որն այսքան ժամանակ կյանք է տվել մեր մոլորակին, ի վերջո կուլ կտա այն (այս երևույթը կոչվում է «Փոյնթինգ-Ռոբերտսոնի էֆեկտ», որն առաջին անգամ նկարագրել է բրիտանացի ֆիզիկոս Ջոն Հենրի Փոյնթինգը 1930 թ.):
Արեգակի արձակած լույսը Երկրին է հասնում 8,3 րոպեի ընթացքում: Պատկերացնո՞ւմ եք, որ այդ կարճ ժամանակի ընթացքում լույսն անցնում է 149,6 մլն կիլոմետր տարածություն:
Եթե երկար նայեք Արեգակին, ձեր աչքերը արևայրուք կստանան:
Արեգակի կշիռը կազմում է ողջ արևային համակարգի 99,86 տոկոսը:
Եթե Արեգակը համեմատենք ֆուտբոլի գնդակի հետ, ապա Յուպիտերը համեմատելի կլինի գոլֆի գնդակի հետ, իսկ Երկիրը՝ ոլոռի հատիկի հետ:
Երկիր մոլորակի չափերին համապատասխան 1,3 մլն մոլորակ կարող է տեղավորվել Արեգակի վրա:
Արեգակի 0,0000000006%-ը ոսկի է: Եթե այն վերածելու լինենք մեր չափման միավորներին, կստացվի 1,200,000,000,000,000,000,000 կգ:
Արեգակը Երկիր մոլորակից 400 անգամ ավելի հեռու է, քան Լուսինը:
Արևի ամբողջական խավարումի գեղեցիկ տեսարանը հնարավոր է դառնում այն բանի շնորհիվ, որ Արեգակը 400 անգամ մեծ է Լուսնից և 400 անգամ ավելի հեռու է Երկրից, քան Լուսինը: Երկիր մոլորակից այդ երկու երկնային մարմինները նույն չափերն ունեն:
Ամեն օր բույսերը Արևի լույսը վերածում են էներգիայի, որը վեց անգամ գերազանցում է մարդկությանը անհրաժեշտ էներգիայի քանակը:
Ինչպես Երկիր մոլորակի վրա գտնվող ուղևորներ, մենք բոլորս պտտվում ենք Արեգակի շուրջը 107 հազար կմ/ժ արագությամբ:
Կայծակի ջերմությունը 5 անգամ գերազանցում է Արեգակի մակերեսի ջերմությանը:
Ինչպիսի՞ն է ձեր արձագանքը
Զվարճալի
1
Օգտակար
1
Սիրելի
1
Վստահ չեմ
0